«Մոսկվիչ, իմ սեր»-ը՝ միջազգային կինոփառատոնի Գրան պրիի մրցանակակիր

«Մոսկվիչ, իմ սեր»-ը՝  միջազգային կինոփառատոնի Գրան պրիի մրցանակակիր

PanARMENIAN.Net - Ռեժիսոր Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը Սախալինի 5-րդ միջազգային փառատոնում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում արժանացել է Գրան պրիի: Այս մասին տեղեկացնում է փառատոնի պաշտոնական կայքը:

Փառատոնին, որ կայացել է օգոստոսի 21-28-ը, Հայաստանը առաջին անգամ է մասնակցել: Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է եղել 9 ֆիլմ: Կինոփառատոնի ժյուրին գլխավորել է իրանցի ռեժիսոր Մոհսեն Մահմալբաֆը:

«Մոսկվիչ, իմ սեր»-ը հայ-ռուս-ֆրանսիական համատեղ արտադրության ֆիլմ է փոքր մարդու մեծ ողբերգության մասին, նկարահանված 2012-ին: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում, հիմնականում՝ Վարդենիսում: Կինոժապավենը պատմում է ծերունի Համոյի մասին, ով ապաստան է գտնում Հայաստանի լեռներում կորած մի գյուղում իր կնոջ հետ: Նա երազանք ունի՝ ձեռք բերել «Մոսկվիչ» սովետական մեքենան և այդ երազանքը իր հետ բերել է մեր օրեր՝ Mercedes-ների, BMW-ների դարաշրջան:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---