LOT-ը վերսկսում է Վարշավա-Երևան-Վարշավա չվերթը31 օգոստոսի 2015 - 11:01 AMT PanARMENIAN.Net - 2016-ի հունվարի 1-ից լեհական LOT ավիաընկերությունը կվերսկսի իրականացնել Վարշավա-Երևան-Վարշավա թռիչքները: Հունվարից LOT-ը կիրականացնի շաբաթական 3 չվերթ, տեղեկացնում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն: Օդանավը Վարշավայից կժամանի յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, Երևանից կմեկնի երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ամառային ժամանակահատվածում չվերթերի հաճախականությունը ավելացնելու շուրջ: Չվերթերի վերակազմավորման պատճառով, LOT -ը հուլիսի 1-ից դադարեցրել էր դեպի Երևան չվերթերը: LOT-ը թռիչքներ է իրականացնում դեպի աշխարհի 31 պետությունների 49 քաղաք: Ավիաընկերությունն ստեղծվել է 1929-ի հունվարի 1-ին, իսկ 1930-ի ապրիլի 1-ին դեպի Բուխարեստ կատարել առաջին միջազգային չվերթը: 2010-ի հուլիսի 1-ից լեհական LOT-ը սկսել է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևանից դեպի Վարշավա և հակառակը: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Team-ը` CaseKey կրթական ակադեմիայի գործընկեր Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել ՌԴ–ում կոմերցիոն կազմակերպություններն այլևս չեն կարողանա ռուսաց լեզվի քննություն անցկացնել միգրանտների համար Նոր պահանջը կգործի մայիսի 1–ից Մարուքյան. Համոզում էին, որ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, սկանդինավյանը կգա՝ սպասում ենք «Այս ամենն ասողները թո՛ղ դուրս գան ու պահանջեն, որ սկանդինավյան խաղաղապահները գան Արցախ»,–գրել է նա Վարչապետ․ Տավուշի համայնքներից մարդիկ կներգրավվեն սահմանազատման աշխատանքային խմբում Փաշինյանի խոսքով` այժմ մեր լարվածությունն ավելի շատ Կիրանց և Բերքաբեր համայնքների հետ է կապված |