ԶԼՄ-ներ. ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ հաքերային գրոհների պատճառով

ԶԼՄ-ներ. ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ հաքերային գրոհների պատճառով

PanARMENIAN.Net - ԱՄՆ ղեկավարությունը կարող է պատժամիջոցներ սահմանել Չինաստանի ընկերությունների և քաղաքացիների դեմ մշտական հաքերային գրոհների պատճառով: Նման հավանականության մասին հայտնել է The Washington Post-ը:

Ինչպես գրում է պարբերականը, ոճրագործների թիրախը հաճախ առևտրային գաղտնիքներ են, այն է` ԱՄՆ էներգետիկ ընկերությունների գաղտնիքները: Պատժամիջոցներ սահմանելու հավանականությունը զգուշացնող ահազանգ է Պեկինին:

Մյուս կողմից, Սպիտակ տունը հասկացնել է տալիս ամերիկյան բիզնեսին, որ վերջինիս կողմից է: Պատժամիջոցների մասին վերջնական որոշում դեռ չի կայացվել: Այդ հարցն ամերիկացիները կքննարկեն 2 շաբաթվա ընթացքում:

Չինաստանը մշտապես հերքում է իր հասցեին հնչող մեղադրանքները: Ավելին, Չինաստանի իշխանությունները շեշտը դնում են ամբողջ մոլորակի ջանքերով կիբերսպառնալիքներին հակազդելու վրա, քանի որ Չինաստանը ևս հաճախ դառնում է հաքերների գրոհների թիրախը: Ասվում է նաև, որ բոլոր այդ հարցերը կքննարկվեն Չինաստանի նախագահ Սի Ձինպինի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի սեպտեմբերին կայանալիք հանդիպմանը:

Ավելի վաղ չինացի հաքերներին մեղադրեցին American Airlines ավիաընկերության տվյալների շտեմարանը, ինչպես նաև Sabre ամրագրման համակարգը կոտրելու մեջ: Թե հատկապես ինչ տեղեկությունների մասին էր խոսքը, չհրապարակվեց: Դա ամենածավալուն միջադեպն էր ԱՄՆ զբոսաշրջության ոլորտում նրա գոյության ամբողջ ընթացքում:

Մեծ Բրիտանիայի իշխանությունները 10 անգամ ավելացրել են կիբերտարածքում անվտանգության ծախսերը: Ծրագրի տարեկան բյուջեն, որն ուղղված է ՌԴ և Չինաստանի կողմից կիբերսպառնալիքների չեզոքացմանը, կկազմի մոտ 600 մլն դոլար: 5 տարում Մեծ Բրիտանիայի նախահարձակ ծրագրի համար կհատկացվի մինչև 2 մլն ֆունտ ստերլինգ: Մեծ Բրիտանիայի իշխանություններին նման խորհուրդ է տվել Մեծ Բրիտանիայի Միացյալ ԶՈւ հրամանատարությունը` խորհուրդ տալով նաև մինչև 300 կիբերանվտանգության մասնագետ վարձել և վնասակար համակարգչային ծրագրեր մշակել` վիրուսներ, լրտես-ծրագրեր, տրոյաններ և այլն:

Օգոստոսի 17-ին 20 պետության ներկայացուցիչներ համաձայնագիր ստորագրեցին ինտերնետում իրենց գործունեությունը սահմանափակելու և կիբերտարածքը բացառապես խաղաղ նպատակներով օգտագործելու մասին: Այդ է վկայում ՄԱԿ միջազգային տեղեկատվական անվտանգության փորձագետների զեկույցը, որին անդամակցում է 20 երկիր, այդ թվում` ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Բրազիլիան, Ճապոնիան, Հարավային Կորեան և Իսրայելը:

Զեկույցում մասնավորապես ասվում է, որ անթույլատրելի են համարվում կիբերհարձակումները կրիտիկական կարևորության ենթակառուցվածքների վրա և այսպես կոչված «էջանշանների» օգտագործումը սարքավորումներում, ինչը թույլ է տալիս հետևել օգտատերերին: Սակայն փաստաթղթում նշված բոլոր միջոցները խորհրդատվական բնույթ են կրում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---