Sony-ն ներկայացրել է «խելացի» ժամացույցի Wena եզակի մոդելը (վիդեո)

Sony-ն ներկայացրել է «խելացի» ժամացույցի Wena եզակի մոդելը

PanARMENIAN.Net - Ճապոնական Sony ընկերությունը ներկայացրել է «խելացի» ժամացույցի Wena եզակի մոդելը, որտեղ «խելացի գործառույթների» համար պատասխանատու է կապիչի ամրակը: Սարքը սկսել է միջոցներ հավաքել քրաուդֆանդինգի հարթակում Sony-ի սեփական պրոդուկտների համար` First Flight:

Նոր բիզնես գաղափարների մշակման նպատակով Sony ընկերությունը հուլիսի սկզբին թողարկեց քրաուդֆանդինգի սեփական հարթակը` First Flight-ը, որը ծառայելու է աշխատակիցների մշակած նախագծերի ֆինանսավորման համար: Հարթակում կարելի է գնել կամ կանխատեսել ընկերությունում մշակված սարքերը: Այս պահի դրությամբ բաց է FES Watch –ի նախնական պատվերը, որի գինը 242 դոլար է` մոտ 114 հազար դրամ ընթացիկ փոխարժեքով: Այն լիովին պատրաստված է էլեկտրոնային թղթից: Ենթադրվում է, որ այն նորաձև աքսեսուար կդառնա, ոչ թե «խելացի» ժամացույց, ուստի ժամանակը ցույց տալուց բացի լրացուցիչ գործառույթներ չունի: Սակայն այն կրողը կարող է ընտրել 24 կարգաբերումներից մեկը, որը լիովին փոխում է ժամացույցի տեսքը: Ժամացույցն արձագանքում է նաև ժեստերին, օրինակ, միանում է դաստակը բարձրացնելիս:

Կվարցի ժամացույցի թևնոցը կատարում է NFC-դրամապանակի, ֆիտնես-թրեկերի գործառույթներ և կարող է արտացոլել ծանուցումները վիբրացիայի կամ լուսադիոդային ինդիկատորի միջոցով, որը ներկառուցված է ամրակի մեջ: Ժամացույցն աշխատում է iOS հարթակի համար հավելվածի հետ և թողարկվում է 2 տարբերակով` դասական «Three Hands» և «Chronograph» 3 լրացուցիչ թվատախտակներով:

Ժամացույցի առաքումը գնորդներին նախատեսվում է 2016-ի գարնանից, գաջեթի արժեքը 34800 յեն է (մոտ 140 հազար դրամ ընթացիկ փոխարժեքով «Three Hands» մոդելի համար և 69 800 յեն (մոտ 280 հազար դրամ ընթացիկ փոխարժեքով) «Chronograph» մոդելի համար:

Sony Corporation-ը ճապոնական անդրազգային կորպորացիա է, որի կենտրոնակայանը գտնվում է Տոկիոյում, այն գործում է 1946 թ. մայիսի 7-ից: Զբաղվում է կենցաղային և պրոֆեսիոնալ էլեկտրոնիկայի,խաղային կոնսոլների արտադրությամբ: Ընկերության շրջանառությունը 2014-ին կազմել է 75,4 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը` 1,246 մլրդ դոլար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---