«Հայֆիլմ»-ի բաժնետոմսերն ու գույքը կվերադարձվի պետությանը

«Հայֆիլմ»-ի բաժնետոմսերն ու գույքը կվերադարձվի պետությանը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը օգոստոսի 31-ի նիստում որոշում է ընդունել «Հայֆիլմ» կինոստուդիա ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը, ինչպես նաև գույքը` 2 մլրդ 702 մլն 469.000 դրամ գնահատված արժեքով վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը:

«ՀՀ-ն՝ ի դեմս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, 345 մլն դրամ փոխհատուցման դիմաց ՀՀ սեփականություն է ձևակերպում Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա ՓԲԸ-ի բաժնետերեր «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ իրավահաջորդ՝ «Ֆիլմ Ստուդիոս» ՓԲԸ-ն և «Սի Էս Մեդիա Էնթերփրայզիս» ՍՊԸ-ին պատկանող բաժնետոմսերը», - նիստին ասել է Պետական գույքի կառավարման վարչության ղեկավար Արման Սահակյանը, մեջբերում է Tert.am-ը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորել է ուշադիր լինել, որպեսզի ընդունման ու հանձնման գործընթացները լինեն թափանցիկ։

2005-ին կինոստուդիան վաճառվել էր ընդամենը 350 մլն դրամով, իսկ այժմ այն գնահատվում է 3 մլրդ դրամից ավելի:

«Հայֆիլմ» միակ պետական կինոստուդիան 2005-ի օգոստոսի 11-ին վաճառվել է «Armenio Studios» ՓԲԸ-ին, որը ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆեսճյանին և Սարգսյան ընտանիքին պատկանող «CS MEDIA CITY» հոլդինգի մի մասն է։ նոր սեփականատերը ստանձնել է 10 տարվա ընթացքում ստուդիայում 30 մլրդ դրամ ներդնելու պարտավորությունը։ Չեն կառուցվել նկարահանման տաղավարներ, կինոստուդիան չի վերազինվել ժամանակակից ու հզոր տեխնիկայով, բավարար քանակով ու անհրաժեշտ որակով չի թվայնացվել հայկական կինոժառանգությունը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---