Վրաստանի` ՆԱՏO մտնելու մասին խոսելն այժմ անտեղի է

PanARMENIAN.Net - Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի ակտիվ երկխոսությունը չի նշանակում, որ Վրաստանը կդառնա Հյուսիսանտլանտյան դաշինքի անդամ: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ գեներալ Ռեյ Էնոն Մոսկվայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, նման բանակցությունները սովորաբար բավական երկար են տարվում եւ այժմ անտեղի է խոսել Վրաստանի անդամակցությամ մասին: «Ուժեղացված երկխոսությունը չի երաշխավորում անդմակցությունը ՆԱՏՕ-ին, բայց դա մեզ թույլ է տալիս բանակցություններ տանել ցանկացած երկրի հետ. այն նպատակով, որպեսզի հետագայում քաղաքական որոշում ընդունվի պետության` ՆԱՏՕ ընդունելու վերաբերյալ: ՆԱՏՕ ընդունելու վերաբերյալ քաղաքական որոշումը կատարվում է մի շարք պահանքների հիման վրա, որոնք պետք է կատարվեն»,- ասել է Էնոն: Նա նաեւ ավելացրել է, որ ՆԱՏՕ-ի անդամակցության թեկնածու երկրին տրվող պահանջներից է հարեւան երկրների հետ բարեդրացիական հարաբերությունների պահպանումն ու ներքին քաղաքական հարցերի կարգավորումը:



«Չկարգավորված հարաբերությունները չճանաչված հանրապետությունների հետ Վրաստանը պետք է ինքնուրույն լուծի, բայց Ռուսաստանի հետ համագործակցելով: Այդ հարցերը ներքաղաքական են եւ պետությունը պետք է դրանք ինքնուրույն կարգավորի: ՆԱՏՕ-ում այս հարցը դիտարկում են` որպես Վրաստանի եւ հարեւան երկրների հետ հարաբերությունների մի մաս»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---