Առանց վիզայի ռեժիմ Բրազիլիայի քաղաքացիների համար՝ փոխադարձության սկզբունքի հիմքով 1 սեպտեմբերի 2015 - 11:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը օգոստոսի 31-ի նիստում ընդունել է «Բրազիլիայի Դաշնային Հանրապետության սովորական անձնագիր կրող քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից ազատելու մասին» որոշումը: Դրա նպատակն է այդ քաղաքացիների համար փոխադարձության սկզբունքի հիման վրա սահմանել առանց մուտքի արտոնագրի ռեժիմ` ՀՀ տարածք մուտք գործելու օրվանից 90 օրը չգերազանցող ժամանակահատվածով, որը հնարավոր է երկարաձգել 90 օրով: Կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է Բրազիլիայի հետ փոխադարձության սկզբունքով սովորական անձնագիր կրող անձանց մուտքի վիզայի պահանջից ազատելու մասին փոխադարձ պայմանավորվածությամբ: Հարավամերիկյան երկրներից երկուսի` Արգենտինայի և Ուրուգվայի հետ ՀՀ-ն արդեն ունի առանց մուտքի արտոնագրի ռեժիմ: 2002-ին Հայաստանի և Բրազիլիայի կառավարությունների միջև ստորագրվել է համաձայնագիր, որը սահմանում է առանց մուքի արտոնագրի ռեժիմ դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար: Այս որոշման ընդունմամբ փոխադարձության սկզբունքով վիզայի պահանջից կազատվեն նաև սովորական անձնագրեր կրող քաղաքացիները: Բրազիլիայի հետ նման ռեժիմի սահմանումը կխթանի երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները և կնպաստի բարեկամական հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |