Lenovo-ն հսկայական էկրանով սմարթֆոն է ներկայացրել

Lenovo-ն հսկայական էկրանով սմարթֆոն է ներկայացրել

PanARMENIAN.Net - Չինական Lenovo ընկերությունը ներկայացրել է Phab Plus սմարթֆոնը էկրանի 6,8 դյույմ ռեկորդային տրամագծով:

Սմարթֆոնի հիմքում 8-միջուկանի 64-բիտային Qualcomm Snapdragon 615 հարթակն է 1,5 ԳՀց տակտային հաճախականությամբ և Adreno 405 գրաֆիկական արագացուցիչով, 2 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ մշտական հիշողությամբ, կա նաև Micro SD քարտերի համար նախատեսված սլոթ: Նորույթը նաև հագեցած է 13-մեգապիկսելանոց հիմնական տեսախցիկով, որը համալրված է կրկնակի լուսադիոդային բռնկումով, իսկ սելֆիի և տեսազանգերի համար տեղադրված է 5-մեգապիկսելանոց տեսախցիկ:

Սարքը հագեցած է երկու SIM-քարտի համար նախատեսված սլոթով, 4-րդ սերնդի ցանցերի աջակցությամբ, Wi-Fi-ով և Bluetooth-ով: Նորույթում օգտագործված է նաև Dolby Atmos Surround Sound տեխնոլոգիան` մաքուր հնչողության ապահովման համար:

Phab Plus-ի գլխավոր առանձնահատկությունը 6,8 դյույմ տրամագծով դիսփլեյն է 1920х1080 պիկսել թողունակությամբ` նման համադրությունը համապատասխանում է 324 պիկսել խտությանը մեկ դյույմի համար: Phab Plus-ն աշխատում է Android 5.0 Lollipop-ով:

Մեծ էկրանով է պայմանավորված գաջեթի քաշը` 220 գ: Փոխարենն աշխատել են հաստության վրա` այն 7,6 մմ է ամբողջ մակերեսի համար առանց ցցուն տարրերի: Իսկ մարտկոցն ընդամենը 3500 մԱժ հզորության է, ինչը մի փոքր տարօրինակ է այսպիսի մեծ սարքի համար:

Սմարթֆոնը վաճառքի կհանվի 2599 յուանով (մոտ 196 դրամ ընթացիկ փոխարժեքով) Չինաստանում, կարելի է ընտրել չորս երանգի կորպուս` մոխրագույն, կապույտ, վարդագույն և արծաթագույն: Կհայտնվի նորույթը Չինաստանից դուրս, թե ոչ, դեռ հայտնի չէ:

Օգոստոսի ավարտին հայտնի դարձավ, որ չինական Lenovo Mobile Business Group ընկերությունը մտադիր է ինտեգրել իր բջջային բիզնեսն ամերիկյան Motorola Mobility-ին: Տեղեկությունը հաստատել է Lenovo-ի փոխնախագահ Չեն Սյույդունը:

Lenovo Mobile Business Group-ի թիմն անմիջական մասնակցություն կունենա միավորված ստորաբաժանման կառավարմանը, սակայն նրա ղեկավարը կդառանա Motorola-ի նախկին նախագահ Ռիկ Օստելոն: Վերակազմավորումը թույլ կտա ավելացնել շղթայի արդյունավետությունը, նվազեցնել ծախսերը և, ամենակարևորը, օգտագործել երկու ընկերությունների ուժեղ կողմերը:

Այժմ սմարթֆոնների դիզայնով, մշակմամբ և արտադրությամբ կզբաղվեն Motorola-ի մասնագետները: Lenovo-ն իր հերթին ունի միջազգային շուկայում վաճառքի հաջող փորձ: Հակառակ տարածվող լուրերին` երկու բրենդերն էլ կպահպանվեն:

Թե նրանցից որին կտրվի նախապատվությունը, կախված է տարածաշրջանից: Ամեն դեպքում սարքերի մոդելային շարքը կկրճատվի: Արտադրողը նաև մտադիր չէ գնային պատերազմ սկսել մրցակիցների հետ` նոր ռազմավարությունը միտված է շահույթ ստանալուն: Հատկանշական է, որ ինքը Սյույդունն արդեն անցել է Motorola Moto X սմարթֆոնի, իսկ նրա ձեռքին կարելի է տեսնել Moto 360 երկրորդ սերնդի «խելացի» ժամացույցը:

Lenovo Group Limited - ընկերությունը հիմնադրվել է 1984 թվականին: Արտադրում է համակարգչային տեխնիկայի լայն տեսականի, այդ թվում PC, բջջային հեռախոսներ, սմարթֆոններ, նեթբուքներ, մոնիտորներ և այլն: Գրանցված է Սինգապուրում: Կենտրոնակայանը գտնվում է ԱՄՆ Նյու Յորքի նահանգի Փերչեյզ քաղաքում, իսկ հիմնական օպերացիոն գրասենյակները` Պեկինում և Ռեյլիում (ԱՄՆ): Հիմնական հետազոտական կենտրոնները գտնվում են ճապոնական Յամատոյում, Պեկինում, Շանհայում և Շենչժենում, ինչպես նաև Ռեյլիում (ԱՄՆ): 2014-ի դրությամբ ընկերությունն ուներ 54000 աշխատակից ավելի քան 60 երկրում: Ընկերությունը հաճախորդների է սպասարկում աշխարհի ավելի քան 160 երկրում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---