«24/04» նվագախումբը ղեկավարած դիրիժորը՝ Ադրբեջանի «սև ցուցակում»

«24/04» նվագախումբը ղեկավարած դիրիժորը՝ Ադրբեջանի «սև ցուցակում»

PanARMENIAN.Net - «24/04» համաշխարհային նվագախումբը ապրիլի 24-ին ղեկավարած իտալացի դիրիժոր, Բեյրութի «Ալ Բուստան» միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար Ջանլուկա Մարչիանոն ընդգրկվել է Ադրբեջանի արտգործնախարարության անցանկալի անձանց ցուցակում: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը։

Սեպտեմբերի 1-ին Ջանլուկա Մարչիանոն Ստեփանակերտում ներկա է գտնվելու Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերային: Նրան մշակութային այս իրադարձությանը հրավիրել է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը։ Համերգին ներկա է գտնվելու նաև համաշխարհային օպերային արվեստի աստղ Լյուբով Կազարնովսկայան, ով նույնպես ընգրկված է Ադրբեջքանի «սև ցուցակում»՝ Արցախում վարպետության դասեր ու երգչախմբի հետ լսումներ անցկացնելու համար:

Օրեր առաջ դիրիժոր Մարչիանոն, պատասխանելով լրագրողների հարցին, թե Արցախ այցելելով արդյոք Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնվելու մտավախություն չունի, մաեստրոն պատասխանել էր, որ իրեն չեն կարող հետ կանգնեցնել ինչ-որ քաղաքական հարցեր։

«Սեպտեմբերի 1-ին կայանալիք նախագիծը մշակույթի միջոցով խոսում է խաղաղության մասին, և շատ ուրախ եմ մասը կազմել այդ միջոցառման։ Սա հենց այնպիսի մշակութային ծրագիր է, որը կոչ է անում բացել սահմանները, ապրել խաղաղությամբ, և ոչ մի արտիստ, կարծում եմ, նման միջոցառումներից հետ չի կանգնի», - ասել է Մարչիանոն, մեջբերում է Panorama.am-ը:

Դիրիժորը Ֆեյսբուքում տեղադրել է արցախյան իր ուղևորության նկարները։

2013-in Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հրապարակեց Արցախ այցելած 335 անձանց հայտնի «սև ցուցակը»: Ավելի ուշ Բաքվում կարծիքներ հնչեցին, որ ՎՈւԱՄ անդամ երկրները՝ Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանն ու Մոլդովան, պետք է «այդ երկրների «սև ցուցակների» փոխադարձ ուժի մասին համաձայնություն կնքեն, կամ էլ պայմանագիր ընդհանուր «սև ցուցակ» ստեղծելու մասին: Առաջարկվեց նաև նմանատիպ համաձայնագիր կնքել նաև Թուրքիայի հետ: Նշենք, որ իրենց անուններն այդ ցուցակում գտած անձանցից ոչ մեկը ափսոսանք չէր հայտնել Ղարաբաղ այցելելու համար: Հակառակը՝ միայն մեկ անգամ Արցախ այցելողները որոշեցին կրկնել այցը: Մարդիկ, որոնք չէին գտել իրենց անունները «սև ցուցակում», թեև եղել էին Ղարաբաղում, կոչ արեցին ադրբեջանական ԱԳՆ-ին շտկել սխալն ու անպայման իրենց «անցանկալի անձ» հայտարարել: Ցուցակում հայտնվել էին նաև մարդիկ, որոնք երբեք չէին եղել Արցախում, բայց այս պարագայում որոշեցին անպայման այցելել:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---