Ադրբեջանցի քննիչները Մոսկվայում են. Փորձելու են հարցաքննել Ստերլիգովին

Ադրբեջանցի քննիչները Մոսկվայում են. Փորձելու են հարցաքննել Ստերլիգովին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ՆԳՆ և Գլխավոր դատախազության աշխատակիցներից կազմված օպերատիվ-քննչական խումբը մեկնել է Մոսկվա՝ ռուս գործարար Գերման Ստերլիգովին հարցաքննելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է գերատեսչությունների համատեղ հայատարարությունը:

Ստերլիգովի փաստաբանը օգոստոսի 31-ին հայտնել է, որ Մոսկվա ժամանելուց անմիջապես հետո գործարարը ձերբակալվել է ՌԴ սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից։ Փաստաբանը ենթադրել է, որ դա կապված է Ադրբեջանի իշխանությունների կողմից գործարարի նկատմամբ հետախուզում հայտարարելու հետ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Նույն օրը տեղեկատվություն է տարածվել, որ Ստերլիգովը չի ձերբակալվել, այլ նրա հետ զրույցներ են տարվել՝ որոշ հանգամանքներ պարզելու համար։ Ավելի ուշ փաստաբանը հայտնել է, որ գործարարը ազատ է արձակվել:

«Երբ ոստիկանության աշխատակիցները համոզվեցին, որ Ստերլիգովը Ռուսաստանի քաղաքացի է, նրան ազատ արձակեցին»,- նշել է փաստաբանը։

Նրա խոսքով՝ գործարարը վերջնականապես վերադարձել է Ռուսաստան և մտադիր չէ մոտ ապագայում վերադառնալ Լեռնային Ղարաբաղ։

Մինչդեռ Ստերլիգովը հայտարարել է, որ տեղյակ չէ ադրբեջանցի քննիչների իրեն հարցաքննելու մտադրության մասին և պետք է խորհրդակցի ՌԴ իրավապահ մարմինների և իրավաբանների հետ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ինչպես ինձ խորհուրդ կտան ՌԴ ծառայությունները, չէ որ ես ՌԴ քաղաքացի եմ, այնպես էլ կվարվեմ: Պետք է խորհրդակցել իրավաբանների հետ: Ադրբեջանի քննիչներն ինձ համար նույնն են, ինչ, օրինակ, քննիչները Լուսնից: Ես չեմ ենթարկվում Ադրբեջանին, ես Ռուսաստանում եմ ապրում», - ասել է նա:

Հուլիսի 29-ին Ադրբեջանը Ստերլիգովի միջազգայինհետախուզում է հայտարարել Ինտերպոլի գծով` Լեռնային Ղարաբաղում գործունեության համար: Ավելի ուշ Ինտերպոլը դադարեցրել է Ստերլիգովի հետախուզումը, սակայն Ադրբեջանում դեռ նրա դեմ քրեական գործ կա հարուցված:

Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ ռուսաստանցի գործարար, հայտնի ֆերմեր, «Ալիսա» ապրանքային բորսայի հիմնադիր Ստերլիգովն ընտնիքի հետ փակել է Սլոբոդայում իր տան դռներն ու բնակություն հաստատելու համար մեկնել Լեռնային Ղարաբաղ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---