Նոր վիրուսը «գողացել է» Apple սմարթֆոնների 225.000 օգտատիրոջ տվյալները

Նոր վիրուսը «գողացել է» Apple սմարթֆոնների 225.000 օգտատիրոջ տվյալները

PanARMENIAN.Net - Համացանցում հայտնվել է վնասակար KeyRaider ծրագրային ապահովումը, որի օգնությամբ ոճրագործներին մատչելի է դարձել մոտ 225.000 օգտատերի Apple ID-ները: Այդ մասին հայտնել է ՏՏ ոլորտի մասնագետների Palo Alto Networks խումբը` նշելով, որ KeyRaider-ը պատասխանատու է Apple սմարթֆոնների օգտատերերի տվյալների ամենաբազմաքանակ գողության համար:

Ինչպես նշում են մասնագետները, վիրուսը գողանում է այն օգտատերերի տվյալները, որոնց սմարթֆոնն ավելի վաղ անցել է այսպես կոչված jailbreaking` ծրագրային ապահովման տեղադրում, որը թույլ է տալիս ներբեռնել հավելվածներ, որոնք չեն ստացել Apple-ի հավանությունը կողմնակի խանութներից, ինչպես նաև փոխել են սարքի ինտերֆեյսն ու ձևավորումը: Երրորդ անձանց կողմի աջակցությունը վայելող Cydia խանութների միջոցով էլ տարածվել է KeyRaider-ը:

Ի տարբերություն նախորդ նմանատիպ վիրուսների, Key Raider-ը գողանում է ոչ միայն Apple ID ծածկագրերն ու սարքերի սերիաների համարները, այլ նաև հավաստագրերն ու բանալիները, որոնցից օգտվում է Apple Push Notification-ը, և թույլ չի տալիս օգտվել վարակված սարքից, միացնելով այն ծածկագրով կամ iCloud-ով` պահանջելով գումար փոխանցել iPhone-ից կամ iPad-ից կրկին օգտվելու հնարավորություն դիմաց:

Վարակված սարքերի մեծ մասը գտնվում է Չինաստանում, որտեղ iPhone-ներից շատերը հայտնվում են օգտատերի մոտ արդեն կոտրվելուց հետո: Սակայն, ինչպես ասել են Palo Alto Networks-ում, տվյալներ են գողացել նաև Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իսրայելից, Իսպանիայից, Իտալիայից, Կանադայից, Ռուսաստանից, Սինգապուրից, ԱՄՆ-ից, Հարավային Կորեայից և Ճապոնիայից: Apple-ում իրավիճակը դեռ չեն մեկնաբանել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---