Հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի Ոսկեվան և Բաղանիս գյուղերը. Վիրավորներ չկան

Հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի Ոսկեվան և Բաղանիս գյուղերը. Վիրավորներ չկան

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի լույս 1-ի գիշերն ու այսօր առավոտյան ադրբեջանական դիրքերից գնդակոծել են Տավուշի մարզի Ոսկեվան և Բաղանիս գյուղերը, տեղեկացրել են Ոսկեվանի և Բաղանիսի գյուղապետեր Սերյոժա Ալեքսանյանն ու Նարեկ Սահակյանը, հայտնում է Tert.am-ը:

«Դե սեպտեմբերի 1 է, իրենց մոտ խասյաթ է դառնում, միշտ տոնական օրերին կրակում են. սեպտեմբերի 1, մայիսի 9, մայիսի 28, հունվարի 28 կլինի, Նոր տարի կլինի, տենց տոնական օրերին փորձում են իրենց ազգային դիմագիծը ցույց տան, ամեն ինչ հարամ անեն »,-ասաց Նարեկ Սահակյանը:

Նրա խոսքով` քանի որ կրակել են գյուղի դպրոցի մերձակայքում գտնվող միջպետական ճանապարհի վրա, սեպտեմբերի 1–ի տոնական միջոցառումներն արագ ավարտվել են:

Վիրավորներ չկան, վնասվել են մի քանի տների ապակու փեղկեր, ճակատային մասի պատեր:

«Առավոտը եկան երեխեքն իրենց հանձնարարականները ստացան, գնացին»,-ասաց նա: Ոսկեվանի համայնքապետ Սերյոժա Ալեքսանյանը նշեց, որ իրենց գյուղի վրա կրակել են հարավային ուղղությամբ, հայտնում է Tert.am-ը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 1-ին լրագրողներին ասել է, որ իրավիճակը շփման գծում ու սահմանին վերահսկվում է, ժողովուրդը կարող է հանգիստ լինել, հայկական բանակը, ինչպես միշտ, այնպես էլ այսօր իր խնդիրներին տիրապետում է և լավագույնս լուծում:

ՊՆ ղեկավարի խոսքով՝ իրականում կրակոցների թիվն ավելանում և պակասում է. «Իհարկե, ապահովել ենք բոլոր տեսակի միջոցառումներն առաջնագծում՝ հակակորդին հետևելն ու համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելը: Դիվերսիոն հետախուզական խմբերի գործողության մի քանի փորձ է եղել, որոնք ԼՂՀ հակամարտության գծում հաջողությամբ կանխվել են»:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---