Աղբյուր. Apple-ը մտադիր է զբաղվել կինոյի և սերիալների արտադրությամբ

Աղբյուր. Apple-ը մտադիր է զբաղվել կինոյի և սերիալների արտադրությամբ

PanARMENIAN.Net - Ամերիկյան Apple ընկերությունը մտադիր է զբաղվել կինոյի արտադրությամբ մեծ և փոքր էկրանի համար: Այդ մասին հայտնում է Variety հանդեսը սեփական աղբյուրների վրա հղումով:

Ըստ պարբերականի տեղեկությունների, Apple-ը մի շարք նախնական բանակցություններ է վարել հոլիվուդյան ստուդիաների ղեկավարների հետ` մտադրություն ունենալով արտադրել սեփական կոնտենտը ֆիլմերի և սերիալների տեսքով: Բանակցությունների ընթացքի մասին տեղեկությունները հայտնել է Էդդի Քյուն, որն ընկերությունում պատասխանատու է բովանդակության համար:

Ըստ աղբյուրի, որը բարձր պաշտոն է զբաղեցնում ստուդիաներից մեկում, առաջիկայում Apple-ում նոր բաժին կբացվի տեսակոնտենտի ստեղծման նպատակով, որը տարածվելու է Apple-ի սեփական ծառայությունների միջոցով, ինչը թույլ կտա ընկերությանը մրցակցել այնպիսի ծառայությունների հետ, ինչպիսին օրինակ Netflix-ն է: Առաջիկայում այդ նպատակների համար ընկերությունը կադրային գործակալություն կվարձի, որը կօգնի գտնել առանցքային աշխատակիցներին:

Մեկ այլ աղբյուր վերջերս հայտնել է պարբերականին, որ Apple-ի հետաքրքրությունը ինդուստրիայի հանդեպ բավականին մեծ է, սակայն ընկերությունը դեռ մտադիր չէ կոնկրետ քայլեր ձեռնարկել: Apple-ը նախկինում ևս հետաքրքրվել է ոլորտով` TopGear շոուի հաղորդավար Ջերեմի Քլարկսոնի հեռանալուց հետո ընկերությունը, ըստ չհաստատված տվյալների, աշխատանք է առաջարկել նրան, սակայն Քլարկսոնը արդյունքում պայմանագիր կնքեց Amazon-ի հետ:

Apple Inc. ամերիկյան կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում, Apple-ը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա, համակարգչային ծրագրային ապահովում։ Էփլի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac գիծի համակարգիչները, iPod նվագարկչի, iPhone սմարթֆոնը, iPad պլանշետները:

Apple-ն աշխարհի երկրորդ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունն է, և աշխարհի երկրորդ խոշորագույն բջջային հեռախոս արտադրողը Սամսունգից հետո: 2014-ին ապրաքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը ($153.3 միլիարդ արժողությամբ):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---