Թուրքիայի խորհրդարանը կքննարկի «Ալժիրում ցեղասպանության մասին» հարցը18 հոկտեմբերի 2006 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Թուրքական խորհրդարանը սկսեց քննարկել «Ֆրանսիայի կողմից անցյալ դարի կեսին Ալժիրում իրագործած ցեղասպանության մասին» հարցը: Այն բանից հետո, երբ ֆրանսիական խորհրդարանը օրինագիծ ընդունեց Օսմանյան Թուրքիայում Առաջին աշխարհամարտի ժամանակ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ, Թուրքիայի խորհրդարանի իրավաբանական ենթակոմիտեն սկսեց քննարկել նմանատիպ օրինագծի ընդունման հնարավորությունը, որով «Ֆրանսիան կդատապարտվի Ալժիրում իրագործած ցեղասպանության համար»: Կոմիտեի առաջին նիստում անդամները լսել են Պատմաբանների թուրքական ասոցիացիայի նախագահ Յուսուֆ Ղալաչօղլուի զեկույցը եւ Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունները: Ըստ Ղալաչօղլուի, «Օսմանյան կայսրության ժամանակ հայերը թուրքերից առավել ազատ են եղել, չեն զորակոչվել զինծառայության 1876 թվականից ի վեր»: Ըստ թուրք պատմաբանի, այն երկրների պատմությունը, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, նույնպես «նման դեպքեր է իմացել»: Զեկույցը նաեւ պարզաբանում է, թե ինչու են թուրքերը «ստիպված եղել արտաքսել» հայերին 1915 թվականին, գրում է թուրքական «Զաման» թերթը: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |