HTC One A9 սմարթֆոնը կարող է ներկայացվել սեպտեմբերի 6-ին

HTC One A9 սմարթֆոնը կարող է ներկայացվել սեպտեմբերի 6-ին

PanARMENIAN.Net - Սմարթֆոնների HTC թայվանական արտադրողը կարող է ներկայացնել նոր HTC One A9 սմարթֆոնն արդեն սեպտեմբերի 6-ին: Այդ մասին հայտնում են ոչ պաշտոնական աղբյուրները Weibo սոցցանցի վրա հղումով, որտեղ հրապարակվել էր ինչ-որ «անսովոր գեղեցիկ» սմարթֆոնի թիզեր: Աղբյուրները պնդում են, որ խոսքը հենց HTC One A9-ի մասին է:

Նոր սարքի հիմքում MediaTek Helio X20 ապարատային հարթակն է, որի թողարկումը նախատեսվում է 2016-ի սկզբին միայն: Դա նշանակում է, որ HTC One A9 չպետք է այդ ժամկետից շուտ հայտնվի խանութներում:

Այնուամենայնիվ, HTC One A9 հնարավոր անոնսի մասին լուրերը հաստատվում են հաճախակի դարձած արտահոսքով այդ գաջեթի հնարավորությունների մասին: Իսկ վերջերս իրազեկողները համացանցում մի փոքր հոլովակ էին տեղադրել, որտեղ ցուցադրված է անհայտ HTC սմարթֆոնը: Նրա վերին դինամիկի վանդակի դիզայնը ընդհանուր քիչ բան ունի HTC One շարքի նախորդ գաջեթների հետ: Իսկ ֆրոնտալ տեսախցիկի դիրքը համընկնում է ավելի վաղ հրապարակված HTC One A9 լուսանկարների հետ: Ուստի միանգամայն հնարավոր է, որ ցուցադրվել է թայվանական արտադրողի հենց այդ առաջատար սմարթֆոնը:

Համարվում է, որ HTC One A9-ը հագեցած է 4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 1440x2560 պիկսել թողունակությամբ: Նրա հիմնական տեսախցիկը ունի RAW աջակցություն, իսկ սմարթֆոնի արժեքը մոտ $500-$600 կլինի:

Արտադրողը ներկայացրել է նաև Desire շարքի նոր սմարթֆոնը, որն արդեն հասցրել է հավասատգրում անցնել Չինաստանում: Ըստ աղբյուրների, սարքի շնորհանդեսը տեղի կունենա հաջորդ շաբաթ:

TENAA տվյալների շտեմարանում երկսիմանոց մոդելը հիշատակվում է որպես HTC D828w: Այն հագեցած է 5,5-դյույմանի Full HD դիսփլեյով և կառուցված է 8-միջուկանի Qualcomm Snapdragon 615 հարթակի վրա 1,5 ԳՀց հաճախականությամբ: Օպերատիվ հիշողության ծավալը 2 ԳԲ, իսկ 16 ԳԲ ներկառուցված ֆլեշ-հիշողությունից բացի, առկա է նաև micro-SD քարտերի սլոթ:

Օգոստոսի կեսին հայտնի դարձավ, որ HTC սմարթֆոններ արտադրող թայվանական ընկերությունը հետաձգել է իր հերթական առաջատար սմարթֆոնի ներկայացումը: HTC O2 սարքը կներկայացվի ոչ թե 2015-ի հոկտեմբերին, ինչպես նախկինում էր նախատեսվում, այլ 2016-ին և, հավանաբար, կներկայացվի MWC 2016 ցուցահանդեսում:

Ինչպես հայտնում են աղբյուրները, սմարթֆոնի թողարկման հետ կապված ձգձգման պատճառն այն է, որ ընկերությունը ցանկանում է 14 նմ FinFET տեխնոլոգիայով պատրաստված նորագույն ապարատային Snapdragon 820 հարթակը տեղադրել սարքում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---