YouTube-ը մտադիր է 2 նոր վճարովի ծառայություն գործարկել

YouTube-ը մտադիր է 2 նոր վճարովի ծառայություն գործարկել

PanARMENIAN.Net - YouTube-ը պլանավորում է միանգամից երկու վճարովի ծառայություն գործարկել: Ըստ The Verge-ի, առաջինը կլինի վճարովի Music Key ծառայության ամբողջական գործարկումը, որի փորձնական տարբերակն արդեն գործում է 2014-ի նոյեմբերից: Բացի այդ, վիդեոհոսթինգը պլանավորում է նաև նոր անանուն ծառայություն գործարկել, որը գումարի դիմաց բարձրորակ վիդեոքոնթեթից օգտվելու հնարավորություն կընձեռի:

Ինչպես հայտնի դարձավ ավելի վաղ, Music Key նոր ծառայությունը կաշխատի բաժանորդագրության սկզբունքով, ինչպես նաև ֆոնային ռեժիմով բջջային հարթակներում: Բացի այդ, բաժանորդագրությունը կներառի նաև հասանելի Google Play Music և թույլ կտա դիտել տեսանյութերն անմիջապես Google Play հավելվածից:

Ինչպես նշում է The Verge-ը, YouTube-ը շարունակում է լինել տեսահոլովակների դիտման և երաժշտություն լսելու համար ամենատարածված հարթակներից մեկը: Սակայն, չնայած ծառայության հաջողությանը, նրա հարաբերությունները լեյբլների հետ լարված են մնում, քանի որ վճարվող գումարն, ըստ երաժշտական ինդուստրիայի ներկայացուցիչների, բավարար չէ: Հակասական են նաև YouTube-ի փորձերը հեռացնել այն կատարողների տեսանյութերը, որոնց լեյբլները հրաժարվել են համաձայնագիր կնքել ծառայության հետ իրենց երաժշտությունը Music Key-ի օգտատերերին տրամադրելու համար:

Ձայնագրության լեյբլը բրենդ է, որը ստեղծել են ընկերությունները, որոնք զբաղվում են աուդիո- և երբեմն նաև տեսագրությունների արտադրությամբ, տարածմամբ ու առաջ մղմամբ տարբեր կրիչների վրա, այդ թվում վինիլային ձայնասկավառակների, խտասկավառակների, մինի սկավառակների, SACD, DVD վրա:

Երկրորդ ծառայությունը նախատեսված է տեսակոնտենտի հայտնի ստեղծողների և նրանց լսարանի համար` առաջարկելով առանց գովազդի տեսանյութեր և օֆլայն դրանք պահպանելու հնարավորություն: Հաջող գործարկման դեպքում ծառայության հնարավորությունները կարող են ընդլայնվել և առաջարկել օրինակ, որոշակի կատեգորիաների տեսանյութերի բաժանորդագրություն և հավաքածուներ:

Վճարովի ծառայությունների ներմուծումը կարող է YouTube-ը շահութաբեր ընկերություն դարձնել` նախորդ տարի կայքը $4 մլրդ շահույթ է ունեցել, սակայն արդյունքում միևնույն է վնասով է աշխատել:

YouTube-ը տեսահոսթինգ է, որը օգտատերին տեսանյութեր պահելու, առաքելու և ցուցադրելու ծառայություն է մատուցում: Օգտատերերը կարող են դիտել, մեկնաբանել, կիսվել ընկերների հետ այս կամ այն տեսանյութով: Պարզ և հարմարավետ օգտվելու եղանակով պայմանավորված YouTube-ը դարձել է սիրված և տարածված տեսահոսթինգ և երրորդ կայքն է աշխարհում ըստ այցելուների քանակի:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---