Փարիզում թուրք ազգայնականները բողոքի ցույց կկազմակերպեն Ցեղասպանության մասին օրինագծի դեմ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին Փարիզի Բաստիլի հրապարակում «Թալայաթ-փաշա կոմիտեն» եւ Թուրքիայի աշխատանքային կուսակցությունը բողոքի ցույց են կազմակերպում Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունած Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենիա» հունական պարբերականը, ակցիային կմասնակցի նաեւ Թուրքիայի աշխատանքային կուսակցության առաջնորդ Դոգու Փերինջեկը: Թուրքիայի աշխատանքային կուսակցությունը հայտնի է իր ծայրահեղ ազգայնական եւ քեմալիստական դիրքորոշմամբ: Թուրքիայի աշխատանքային կուսակցությունը հայտնի է իր ազգայնական հայացքներով եւ սերտորեն համագործակցում է թուրքական ծայրահեղական Ազգայնական շարժման կուսակցության հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---