Փորձագետ. Կրիպտովիրուսները հայ օգտատերերին ստիպում են վճարել հաքերներին

Փորձագետ. Կրիպտովիրուսները հայ օգտատերերին ստիպում են վճարել հաքերներին

PanARMENIAN.Net - Վերջին ամիսներին ՀՀ-ում ինտերնետից օգտվողների թվի աճին զուգահեռ վտանգներն են ավելացել. մարդիկ սկսել են տուժել նաև ֆինանսապես: 2015-ին մեծ թվով օգտատերեր դարձել են կրիպտովիրուսի թիրախ: Այս մասին ասել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Կրիպտովիրուսները մնում են համակարգչի մեջ, կոդավորում ֆայլերը, նորից վերականգնելու համար օգտատերը ստիպված է լինում գումար վճարել հաքերներին, սակայն երաշխիք չկա, որ նրանք կվերականգնեն տվյալները: Սա նման է համաճարագի», - ասել է մասնագետը, մեջբերում է Panorama.am-ը:

Ըստ նրա՝ վերջին շրջանում խնիդրներն աճում են, բայց դրան զուգահեռ մեր հասարակության այս ոլորտի կրթությամբ ոչ ոք չի զբաղվում:

Այս համատեքստում Մարտիրոսյանը կարևորել է նաև գաղտնաբառերը:

«Գաղտնաբառը պետք է այնպիսինը լինի, որ մարդուն նայելով չհասկանան՝ ինչ գաղտնաբառ նա կօգտագործեր: Կան մարդիկ, ովքեր բարդ գաղտնաբառեր են հորինում, բայց օգտագործում են բոլոր տեղերում: Գաղտնաբառերը պետք է լինեն երկար, պարունակեն թվեր, մեծատառեր ու փոքրատառեր», - ասել է մասնագետը:

Մարտիրոսյանը ընդգծել է, որ ամենախոցելի օպերացիոն համակարգը Windows-ն է: Հակավիրուսային ծրագիրը պետք է անպայման միացված լինի: Ամենապաշտպանված էլեկտրոնային փոստը Gmail-ն է: Պետք է տեղադրել ծրագրեր, որոնք պաշտոնական խանութներից են ձեռք բերվում:Նա խորհուրդ է տվել չկտացնել ամեն ինչին, հեռախոսների ծրագրերից օգտվել միայն լավ տիրապետելու դեպքում:

Փորձագետը անդրադարձել է նաև ԶԼՄ-ներին՝ շեշտելով, որ պետք է ունենալ վստահելի լրատվական կայքերի ցանկ:

«Բոլոր լրատվամիջոցներն էլ սխալվում են, բայց վստահելի է այն կայքը, որը սխալվելուց հետո ճշգրտում է մտցնում: Եթե երեք անգամ խաբում են ու նորմալ են համարում, արդեն պետք չէ վստահել այդ կայքին» - նկատել է Մարտիրոսյանը:

2014-ի տվյալներով՝Հայաստանի բնակիչների մոտ 67%-ն օգտվում է ինտերնետից: ԻսկՀամաշխարհային ցանցին ընկերությունների հասանելիությունը հասնում է 82%-ի:

Հայաստանից Facebook սոցիալական ցանցի ակտիվ օգտատերերի թիվը դեկտեմբերին կազմել է 740.000՝ 2014-ի հոկտեմբերի համեմատ ավելանալով 60.000-ով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---