Խամենեի. Միջուկային գործարք չի լինի, եթե Իրանի դեմ պատժամիջոցները չհանվեն

Խամենեի. Միջուկային գործարք չի լինի, եթե Իրանի դեմ պատժամիջոցները չհանվեն

PanARMENIAN.Net - Իրանի միջուկային հարցով որևէ գործարք չի լինի, եթե երկրի նկատմամբ պատժամիջոցները պահպանվեն: Այս մասին հայտարարել է Իրանի բարձրագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին:

«Գործարք չի լինի, եթե Իրանի դեմ պատժամիջոցները չհանվեն։ Դրանք պետք է հանվեն, այլ ոչ թե կասեցվեն»,-ասել է Խամենեին, մեջբերում է Tert.am-ը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստացել էր 34 սենատորների աջակցությունը, որն անհրաժեշտ է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Կոնգրեսում վետոյի հավանականությունը կանխելու համար։

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության հասան Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը կչեղարկի Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ, ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համաձայնագրի նախագծում: «Եվրամիությունը կկասեցնի բոլոր այն դրույթները, որոնք սահմանափակումներ են ենթադրում Իրանի դեմ, ներառյալ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Իրանն իր հերթին պարտավորվում է ձեռնամուխ լինել բոլոր պայմանավորվածությունների կատարմանը միջուկային հարցի վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում: Հանվում է նաև ԵՄ օդանավակայաններում Իրանի բեռնատար ինքնաթիռների վայրէջքի արգելքը: Թեհրանն ու «վեցյակը» պայմանավորվել են նաև հանել ԵՄ համար գործող «նավթի, գազի, բենզինի և նավթաքիմիայի» արտահանման բոլոր սահմանափակումները, ինչպես նաև «ածխաջրածինների արդյունահանման համար նախատեսված սարքավորումների» արտահանման մասին:

Շվեյցարիան օգոստոսի 13-ին չեղյալ է համարել Իրանի դեմ գործող պատժամիջոցների մի մասը, որոնց գործողությունը կասեցվել էր 2014-ի հունվարին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---