Ի՞նչ է անհրաժեշտ երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար ու ի՞նչ փաստաթղթեր են պետք

Ի՞նչ է անհրաժեշտ երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար ու ի՞նչ փաստաթղթեր են պետք

PanARMENIAN.Net - Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունի նոր ծնված երեխայի հետ ՀՀ-ում բնակության նույն վայրում բնակվող (հաշվառված) ծնողը, որդեգրողը կամ խնամակալը: Այս մասին տեղեկացնում է«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամը:

Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար ծնողը (որդեգրողը, խնամակալը) անձամբ իր բնակության (հաշվառման) վայրի սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

- դիմում, - ծնողի (որդեգրողի, խնամակալի) անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, դիմողի նպաստի իրավունքը հաստատող այլ փաստաթղթեր (նոր ծնված երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը հանդիսանալը հաստատող այլ փաստաթղթեր՝ ամուսնության վկայական, հայրության ճանաչման վկայական, դատարանի վճիռ կամ երեխայի (զավակի) ծնողներից կամ դիմողից սերման փաստը հաստատող այլ փաստաթղթեր), - նոր ծնված երեխայի ծննդյան վկայական (եթե երեխան մահացել է՝ մահվան վկայականը և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տված՝ ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթուղթը), հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք, իսկ պերինատալ շրջանում մահացած երեխայի դեպքում՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տված՝ մահացած ծնված երեխայի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող կամ կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթուղթ:

Եթե դիմումը ներկայացվել է ընտանիքում երրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստի համար, ներկայացվում են նաև նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի առնվող՝ հարազատ և խորթ քույրերի և եղբայրների՝

- անձը հաստատող փաստաթղթեր՝ (բացառությամբ այն դեպքերի, երբ երեխան (զավակը) զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության, սովորում է ռազմաուսումնական հաստատությունում կամ օտարերկրյա պետությունում, պատիժը կրում է ազատազրկման վայրում), իսկ նոր ծնված երեխայի ծննդյան օրվանից հետո մինչև նպաստի համար դիմելը մահացած երեխաների (զավակների) դեպքում՝ մահվան վկայական, - ծնողներից կամ դիմողից սերման փաստը հաստատող փաստաթղթեր (ծննդյան վկայական, ծնողների անձը հաստատող փաստաթղթեր, ամուսնության վկայական, հայրության ճանաչման վկայական, դատարանի վճիռ և այլ անհրաժեշտ փաստաթղթեր), - պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելը հաստատող՝ զինվորական կոմիսարիատի տված տեղեկանք, - ազատազրկման վայրում գտնվելը հաստատող՝ քրեակատարողական հիմնարկի տված տեղեկանք, - ռազմաուսումնական հաստատությունում սովորելը հաստատող՝ ուսումնական հաստատության տված տեղեկանք, - օտարերկրյա պետության ուսումնական հաստատությունում սովորելը հաստատող՝ ուսումնական հաստատության տված տեղեկանքը:

Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակվում է, եթե դիմողը դիմել է երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում:

Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու նշանակված երեխայի ծննդյան միանվագ նպաստի մի մասը վճարվում է բանկում նոր ծնված երեխայի անվամբ բացված հատուկ հաշվին (պետական աջակցության հաշիվ) մուտքագրելու միջոցով: Ներկայումս նոր ծնված երեխայի անվամբ հատուկ հաշիվ կարելի է բացել հետևյալ բանկերում՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ, «Յունիբանկ» ՓԲԸ, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ, «Անելիք Բանկ» ՓԲԸ:

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը տարբերակվում է նոր ծնված երեխայի հերթական կարգաթվով՝ հաշվի առնելով դիմողի մյուս երեխաների և զավակների թիվը:

2014-ի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանվել է՝

- ըստ նոր ծնված երեխայի հերթական կարգաթվի՝

1. առաջին երեխայի ծնվելու դեպքում՝ հիսուն հազար դրամ, 2. երկրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ հիսուն հազար դրամ, 3. երրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ մեկ միլիոն դրամ, 4. չորրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ մեկ միլիոն դրամ, 5. հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում՝ մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամ,

- միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը յուրաքանչյուր երեխայի համար՝ նոր ծնված երեխաներից ամենաբարձր կարգաթիվ ունեցող երեխայի համար սահմանված չափով, - երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ պետական աջակցության հաշվին մուտքագրվող չափը`

1. երրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ հինգ հարյուր հազար դրամ, 2. չորրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ հինգ հարյուր հազար դրամ, 3. հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում՝ մեկ միլիոն դրամ.

Օրինակ՝ եթե ընտանիքում արդեն կար մեկ երեխա և ծնվել են միաժամանակ երկու երեխա, ապա երեխաներից յուրաքանչյուրի ծննդյան կապակցությամբ կտրվի 1000000-ական դրամ: Երեխաներից յուրաքանչյուրի անունով բանկում կբացվի առանձին հաշիվ, որոնց կփոխանցվի 500000-ական դրամը, իսկ 1000000 դրամը (յուրաքանչյուր երեխայի ծննդյան կապակցությամբ 500000 դրամ) կտրամադրվի ծնողին նրա նախընտրած եղանակով՝ կանխիկ (փոխանցվում է ծնողի նշած բանկային հաշվին) կամ ոչ կանխիկ (փոխանցվում է ծնողի նշած բանկային հաշվին):

Ընտանեկան դրամագլուխը մինչև նոր ծնված երեխայի 18 տարին լրանալը, անկանխիկ վճարումներ կատարելու միջոցով տնօրինում է ծնողը (որդեգրողը, խնամակալը)՝ բացառապես՝

- Հայաստանի Հանրապետությունում բնակարանի գնման, կառուցման համար տրամադրված և հիփոթեքով ապահովված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկառուն հաշվետիրոջ ծնողն է կամ որդեգրողը, - հաշվետիրոջ կամ հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամի, հաշվետիրոջ օրինական ներկայացուցչի՝ Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված ուսումնական հաստատությունում ուսումնառելու ընթացքում ուսման վարձը (նախադպրոցական ուսումնական հաստատության վարձավճարը) վճարելու համար, - հաշվետիրոջ, հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամի, հաշվետիրոջ օրինական ներկայացուցչի համար Հայաստանի Հանրապետությունում բժշկական ապահովագրություն ձեռք բերելու համար, - ՀՀ կառավարության 2004-ի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված համավճարը վճարելու համար, եթե դիմելու օրվա դրությամբ ընտանիքը՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված է որպես «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող, և նոր ծնված երեխան, նրա կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված մյուս երեխաները, ծնողը չունեն այդ բժշկական օգնությունը պետական պատվերի կամ բժշկական ապահովագրության շրջանակներում ձեռք բերելու իրավունք (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի թույլտվությամբ):

Հաշվետարն իրավունք ունի առանց սահմանափակումների տնօրինելու ընտանեկան դրամագլուխը՝ 18 տարին լրանալուց հետո:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---