World Resources Institute. ՀՀ-ին կարող է երաշտ սպառնալ

World Resources Institute. ՀՀ-ին կարող է երաշտ սպառնալ

PanARMENIAN.Net - Հայաստանը 22-րդն է այն 33 երկրներից, որոնք կարող են առաջիկա 25 տարվա ընթացքում երաշտի սպառնալիքի տակ հայտնվել: Այս մասին ասվում է World Resources Institute–ի զեկույցում։

Հայաստանը հնարավոր առավելագույն 5 միավորից ստացել է 4.6 միավոր։

Այդ ցուցակում են նաև սահմանակից երկրները` Իրանը (13-րդ տեղում, 4,91 միավորով), Ադրբեջանը (18-րդ տեղում, 4,69 միավորով) և Թուրքիան (27-րդ տեղում, 4,27 միավորով), գրում է «Sputnik-Արմենիա»-ն:

Բահրեյնը, Քուվեյթն ու Քաթարն արժանացել են 5-ական միավորի։

Ինչպես նշվում է զեկույցում, խմելու և ոռոգման ջրերի պաշարների կրճատմանը նպաստում են կլիմայական փոփոխությունները, բնակչության քանակի աճը և ապրանքների և ծառայությունների մեծ ծավալների պահանջարկի բավարարման անհրաժեշտությունը։ Ավելի մեծ քանակով ապրանքների և ծառայությունների պահանջարկի բավարարման անհրաժեշտությունը բերում են ինչպես խմելու, ոռոգման, այնպես էլ արդյունաբերական նպատակներով օգտագործվող ջրի պաշարների նվազման:

ՀՀ-ն քաղցարահամ ջրերի պաշարներով համարվում է «միջին չափով ապահովված» պետություն: Ոռոգելի երկրագործությունը գյուղատնտեսության 80%-ն է կազմում: Մինչև 1990-ը Հայաստանում կառուցվել և գործել են 80 ջրամբար, ջրանցք, 403 պոմպակայան, 2221 խորքային և արտեզյան հոր: ՀՀ-ն հարուստ չէ մակերևութային ջրերով:

Հայաստան հարևան երկրներից գրեթե ջուր չի հոսում, այլ ընդհակառակը Հայաստանի ջրային պաշարների զգալի մասը հոսում է հարևան երկրներ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---