ԻՊ-ն հասնում է Վրաստանի ադրբեջանախոս շրջաններ

ԻՊ-ն հասնում է Վրաստանի ադրբեջանախոս շրջաններ

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տարածվում է Վրաստանի ադրբեջանախոս շրջաններում: Այս մասին գրել է իրանական «Արաննյուզ.իր» կայքը իր հոդվածում:

Իրանական աղբյուրը, թուրքական «Հաբեր Հարգուն» կայքին հղումով տեղեկացնում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցին հարող խմբավորումները տարածվել են Վրաստանի ադրբեջանախոս Բորչալի քաղաքում:

Նշվում է, որ տարիներ ի վեր Վրաստանի կառավարության կողմից իսլամական կազմակերպությունների գործունեության արգելումը նախադրյալներ է ստեղծել, որպեսզի Բորչալի քաղաքում իրենց ազդեցությունը մեծացնեն իսլամական ծահրահեղական խմբավորումները, ինչի արդյունքում շրջանի որոշ բնակիչներ անդամագրվել են ԻՊ խմբավորմանը, գրում է Panorama.am-ը:

Օրերս իրանական «Արաննյուզ.իր» կայքը տեղեկություն էր հրապարակել, ըստ որի՝ ԻՊ ահաբեկչական խմբավորումը սոցցանցերում հրապարակել է լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են Իրաքի և Սիրիայի սահմանում «Աբու Իսա» անունը կրող նոր հիմնված ճամբարում այդ ահաբեկչական խմբավորման Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող անդամների համար ռազմաուսումնական դասընթացներ կազմակերպվում:

Միջազգային ահաբեկչական կազմակերպությունների և Ադրբեջանի միջև կապերը սկիզբ են առել դեռևս 1990-ականներին: Այն ժամանակ ադրբեջանական բանակը, որը ձախողվեց ԼՂՀ դեմ պատերազմում, նահանջում էր` կորուստներ կրելով: Փորձելով փրկել դրությունը` Հեյդար Ալիևը Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ պատերազմելու համար վարձեց միջազգային ահաբեկիչների և տարբեր երկրներում գործող ահաբեկչական խմբավորումների. Աֆղանստանում Գուլբեդդին Հեքմաթիյարի, Թուրքիայի «Գորշ գալյերի» և այլ կազմակերպությունների, Չեչնիայում Բասաևի, Ռադուևի և այլոց խմբավորումների անդամներին:

Չնայած հազարավոր վարձկանների ու ահաբեկիչների առկայությանն ադրբեջանական բանակի կազմում` ադրբեջանական ագրեսիան ԼՂՀ դեմ ձախողվեց և Բաքուն ստիպված եղավ հրադադար կնքել ԼՂՀ և ՀՀ ներկայացուցիչների հետ: Սակայն միջազգային ահաբեկիչներն անհրաժեշտ կապեր ձեռք բերեցին Ադրբեջանում և օգտվել են դրանցից նաև հետագայում: Ադրբեջանցիներ էին անդամագրվում, հետո ուղարկվում Աֆղանստան կամ Հյուսիսային Կովկաս, որտեղ մասնակցում էին միջազգային կոալիցիայի և ռուսական կառույցների դեմ մարտերին: Վերջին տարիներին Ադրբեջանի քաղաքացիները մասնակցում են ահաբեկչական և ծայրահեղական գործունեությանը Ռուսաստանում, Աֆղանստանում, Սիրիայում և Իրաքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---