ԻՊ-ն շարունակում է ոչնչացնել Պալմիրան. Զինյալները 3 աշտարակ են պայթեցրել

ԻՊ-ն շարունակում է ոչնչացնել Պալմիրան. Զինյալները 3 աշտարակ են պայթեցրել

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները շարունակում են ոչնչացնել սիրիական Պալմիրա քաղաքի պատմական ժառանգությունը: Սիրիական Հին հուշարձանների պահպանության պետական գործակալության ղեկավար Մաամուն Աբդուլկարիմի հայտարարությանը հղումով Reuters-ը տեղեկացնում է, որ Պալմիրայում զինյալները հուղարկավորության երեքաշտարակեն պայթեցրել: Շինությունները կառուցվել էին մ.թ.ա. 103-ից՝ 44 թվականներին, դրանց թվում էր նաև Էլաբելի աշտարակ-դամբարանը: Աբդուլկարիմի խոսքով, զինյալները ոչնչացրել են այն աշտարակները, որոնք մինչև այս լավագույնս էին պահպանվել:

Օգոստոսի 30-ին ԻՊ գրոհայինները Պալմիրայում պայթյուններ էին իրականացրել, որոնց արդյունքում մասնակիորեն փլուզվել էր Բելի տաճարը, որը համարվում էր հին քաղաքի գլխավոր սրբավայրերից մեկը:

Քաղաքում 1,5-2 հազար ահաբեկիչ կա: Սիրիական բանակը շարունակում է ուժեր կուտակել քաղաքի մատույցներում հնարավոր գրոհի համար:

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել էր գրոհայինների կողմից անտիկ դարաշրջանի Բաալ Շամին տաճարի պայթեցումը սիրիական Պալմիրայում, ինչպես նաև հնագետ գիտնականի սպանությունն այդ քաղաքում: ՄԱԿ ղեկավարի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ ծայրահեղականների գործողությունները գնահատվել են որպես «ահաբեկչություն և ռազմական հանցագործություն»: Պան Գի Մունը նաև կոչ է արել միջազգային հանրությանը վերջ տալ դրան:

Ավելի վաղ ԻՊ գրոհայինները հայտարարություն էին տարածել, որ խոստանում են «զուսպ» լինել հելլենական մշակույթի ամենաարժեքավոր հուշարձաններից մեկի` Սիրիայի տարածքում գտնվող Պալմիրայի ավերակների հարցում: Ըստ տեղաբնակների, ահաբեկիչները հայտարարել էին, թե չեն դիպչի ավերակներին ու խոստացել քանդել միայն անտիկ հուշարձանները, որոնք, ըստ իսլամի, հեթանոսական կուռքեր են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---