ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը՝ արդարադատության նախարար (թարմացված)

ՀՀԿ-ական պատգամավոր  Արփինե Հովհաննիսյանը՝ արդարադատության նախարար (թարմացված)

PanARMENIAN.Net - ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։ Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ավելի վաղ Հանրապետական կուսակցությունը քննարկել է և որոշել, որ Հովհաննիսյանը կնշանակվի արդարադատության նախարարի պաշտոնում:

Սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում ներկայացվել է Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում: «Հանրապետական կուսակցությունում դրական են տրամադրված ու դրական են գնահատում Արփինե Հովհաննիսյանի գործունեությունը։ Նախագահը խորհրդակցել է գործադիր մարմնի անդամների հետ ու իր որոշումը կկայացնի»,-ասել էր ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հուլիսի 14-ին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հրաժարական է տվել: Սերժ Սարգսյանը՝ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ազատել է Մանուկյանին նախարարի պաշտոնից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---