Արարատի ու Թոնդրակ լեռան տարածքը՝ հատուկ անվտանգության գոտի

Արարատի ու Թոնդրակ լեռան տարածքը՝ հատուկ անվտանգության գոտի

PanARMENIAN.Net - Թուրքիայում երկարացվել է քաղաքացիական անձանց մուտքի արգելքը Արարատի և Թոնդրակ լեռի տարածքներ, որոնք սեպտեմբերի 4-ից մինչև սեպտեմբերի 15-ը «հատուկ անվտանգության գոտի» են հայտարարվել:

Սիրիային սահմանակից թուրքական Հաքքարի և Աղրը նահանգներում որոշ շրջաններ ուժայինների կողմից նույնպես հատուկ անվտանգության գոտիներ են հայտարարվել:

Հաքքարիի նահանգապետարանը գրավոր հայտարարույթուն է տարածել, որում նշված ավելի քան 5 տասնյակ գյուղեր, թաղամասեր, շրջաններ հայտարարվել են հատուկ անվտանգության գոտի, թուրքական Yuksekovahaber լրատվական կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ նույն հայտարարության՝ սեպտեմբերի 6-20-ը արգելվում է քաղաքացիական անձանց ելումուտը տվյալ շրջաններ: Նմանատիպ հայտարարություն է տարածել նաև Աղրի նահանգապետարանը:

Իրավիճակը Թուրքիայում շարունակում է լարված մնալ: Այն սրվել է հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որի ժամանակ 32 մարդ զոհվեց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում:

Թուրքիան հուլիսի 24-ին ռազմական գործողություն է սկսել Սիրիայում ԻՊ գրոհայինների և Հյուսիսային Իրաքում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դեմ: «Հուլիսի 24-ին արդյունավետ ավիահարվածներ են հասցվել ՔԱԿ ահաբեկչական կազմակերպության դիրքերին Իրաքի հյուսիսում: Ոչնչացվել են գրոհայինների ճամբարներն և զենքի պահեստներ: Գրոհի են ենթարկվել նաև ԻՊ դիրքերը Սիրիայի հյուսիսում»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---