Դալիի, Քոչարի ու Թութունջյանի աշխատանքները` «Մոդեռնից-պոստմոդեռն» երևանյան ցուցահանդեսում

Դալիի, Քոչարի ու Թութունջյանի աշխատանքները` «Մոդեռնից-պոստմոդեռն» երևանյան ցուցահանդեսում

PanARMENIAN.Net - «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնը` Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ կազմակերպում է ցուցահանդես՝ «Մոդեռնից-պոստմոդեռն» խորագրով: Ցուցահանդեսը բաց է լինելու սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 24-ը:

Ցուցահանդեսին ներկայացված են լինելու այնպիսի հեղինակներ, ինչպիսիք են՝ Երվանդ Քոչարը, Լևոն Թութունջյանը, Սալվադոր Դալին, Մինաս Ավետիսյանը, ժամանակակիցներից՝ Արա Ալեքյանը, Համլետ Հովսեփյանը, Խաչատուր Մարտիրոսյանը, Աշոտ Հարությունյանը, Ներսես Մելիքյանը, Նարեկ Ավետիսյանը, Մերի Մունը, Գարիկ Կարապետյանը, Արման Համբարձումյանը, Հարություն Զուլումյանը, Նարինե Զոլյանը:

Ուշագրավ է, որ ցուցահանդեսին հանդես կգան նաև Փարիզը նվաճած ճանաչված դիզայներներ Թառլոյան եղբայրները:

Էքսպոզիցիան բաժանված է 8 թեմայի. «Սկիզբ» (Քոչար, Թութունջյան, Դալի), «Ներկան» (Մարտիրոսյան, Կարապետյան, Արա Հայթայան և Աշոտ Հարությունյան), «Մեր հողը» (Հովսեփյան), «Քաղաք» (Մուն), «Չսերտած դասեր» (Զուլումյան, Զոլյան), «Ադամը դրախտից» (Ալեքյան, Մելիքյան), «Եվաներ» (Թառլոյան եղբայրներ), «Մինասի աթոռը» (Մինաս Ավետիսյան, Նարեկ Ավետիսյան և Համբարձումյան):

Սալվադոր Դալին իսպանացի գեղանկարիչ, քանդակագործ, ռեժիսոր, գրող է՝ սյուրռեալիզմի հիմնադիրներից։ Նաաջակցել և մասնակցել է սյուրռեալիզմի զարգացմանը: Նրա սյուռեալիստական նկարները արտացոլում են տեսիլքային կերպարներն ու ամենօրյա առարկաները, անսպասելի կառուցվածքների տեսքով, ինչպիսին են, օրինակ, նրա հայտնի փափուկ ժամացույցները «Հիշողության կայունություն» նկարում (1931 թվական, Նորագույն արվեստի թանգարան, Նյու Յորք)։ Դալիի արվեստը ծագում է հենց սյուրռեալիստական էսթետիկայից, որտեղ նա գտել է իրեն ամենամոտիկ մոտիվները։

Երվանդ Քոչարը հայ խորհրդային նկարիչ-արձանագործ է, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1976)։Ֆրանսիայում նա ստեղծեց պլաստիկ-նկարչական նոր արտահայտչաձև՝ «Տարածական նկարչությունը» (Peinture dans l’espace), որը ներառում է ժամանակը՝ որպես լրացուցիչ չորրորդ չափ։

1935-ին մասնակցել է Պրահայում, Բռնոյում, Բրատիսլավայում, Նյու Յորքում և Բրյուսելում, 1936-ին՝ Լոնդոնում կազմակերպված ֆրանսիացի նկարիչների ցուցահանդեսներին: 1936-ից ապրել և ստեղծագործել է Երևանում:

Լևոն Թութունջյանը բարձր է գնահատվում աշխարհում որպես տաշիզմի հիմնադիր: Նա եվրոպական սյուրռեալիզմի հիմնադիրներից է նաև: Նրա նկարչությունը հիմնականում արտացոլում է ցեղասպանության թեման, որի սարսափը նա ապրել է մանկության տարիներին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---