Թուրքիայում կազմել են «անցայլում եվրոպական երկրնեի կողմից կատարված հանցագործությունների» ցուցակ

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանը եւս մեկ բողոքի քայլ ձեռնարկեց ընդդեմ Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունման, կազմելով «եվրոպական երկրների, այդ թվում Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Հոլանդիայի կատարած հանցագործությունների ցուցակ»: Այս հարցի շուրջ քննարկումները կկազմակերպվեն բանավեճի տեսքով «Ալժիրում Ֆրանսիայի գործած ցեղասպանության» ճանաչման գծով իրավաբանական ենթակոմիտեում: Հանձնաժողովը ուսումնասիրում է «զանգվածային սպանությունների եւ բռնապետության փաստերն այն երկրների անցյալում, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»: Հանձնաժողովի անդամները որոշել են, որ «այդ ցուցակի հրապարակումն ողջ աշխարհում առավել արդյունավետ կլինի, քան Ալժիրում ցեղասպանության ճանաչումը»,- հաղորդում է «Զաման» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---