«Բորուսիան» կարող է երկարաձգել Մխիթարյանի հետ պայմանագիրը մինչև 2020-ը

«Բորուսիան» կարող է երկարաձգել Մխիթարյանի հետ պայմանագիրը մինչև 2020-ը

PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տրանսֆերը չի քննարկում գերմանական ակումբի ղեղավարության կողմից: «Բորուսիան» մտադիր է երկարաձգել Մխիթարյանի հետ պայմանագիրը:

SportBild-ի տեղեկություններով՝ երկարաձգվելու է Մխիթարյանի հետ պայմանագրի ժամկետը, որն ավարտվում է 2017-ին:

Վերջերս դորտմունդյան ակումբը երկարաձգել է 2013-ից թիմում ելույթ ունեցող Պիեր Էմերիկ Օբամեյանգի պայմանագիրը, և այդ տարվա երկրորդ նորեկի՝ Մխիթարյանի հետ համաձայանագիրը ևս երկարաձգելվու է մինչև 2020-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների կողմերի միջև բանակցությունները սկսվելու են Բունդեսլիգայում ձմեռային դադարի ժամանակ, գրում է Armtimes.com-ը:

The Independent-ը օգոստոսի 22-ին գրել է, որ Դորտմունդի «Բորուսիան» ընդունել է 15 մլն ֆունտի` $23,5 մլն-ի առաջարկը՝ գերմանական ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար: «Լիվերպուլի» անունը երկար ժամանակ է, ինչ կապում են Մխիթարյանին ձեռք բերելու մասին լուրերի հետ: 26-ամյա ֆուտբոլիստի գործակալը դեռ փետրվարին հայտնել էր, թե Մխիթարյանը ղանկանում է հեռանալ «Բորուսիայից» սեզոնի վերջին: Sky Sports-ի տվյալներով՝ ակումբներում աղբյուրները հայտարարել են, էր ֆուտբոլիստի տեղափոխությունը չի կայանա:

Մխիթարյանով հետաքրքրված է նաև «Յուվենտուսը»: Օգոստոսի 18-ին հայտնի է դարձել, որ Թուրինի ակումբը պատրաստվում է հանդիպել ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ։ Թուրինցիները պատրաստ են ֆուտբոլիստի համար վճարել €20 մլն:

2013-ին հայկական ֆուտբոլի պատմությունում իրադարձային տրանսֆեր է տեղի ունեցել. Դոնեցկի «Շախտյորից» Դորտմունդի «Բորուսիա» է անցել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանի տեղափոխման արժեքը կազմեց €27,5 մլն:

Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում 94 խաղի է մասնակցել, խփել 24 գոլ: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 6 խաղում ֆուտբոլիստը խփել է 7 գոլ։Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Բորուսիան» 5:0 հաշվով հաղթեց «Վոլֆսբերգին»: Այդ հանդիպմանը Մխիթարյանը հեթ-տրիկ ձևակերպեց: Գերմանիայի առաջնության մեկնարկային տուրում հայ ֆուտբոլիստը դարձել էր դուբլի հեղինակ։ Եվրոպա լիգայի որակավորման վերջին փուլում, նորվեգական ՕԴԴ-ի հետ խաղի ընթացքում «Բորուսիան» զիջել է 0:3 հաշվով, սակայն վերջնահաշվարկում հաղթել է 4:3 հաշվով, ընդ որում՝ հաղթական գոլը խփել է Մխիթարյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---