Ցեղասպանությանը նվիրված Աքինի «Սպի»-ն կցուցադրվի ԱՄՆ-ում

Ցեղասպանությանը նվիրված Աքինի «Սպի»-ն կցուցադրվի ԱՄՆ-ում

PanARMENIAN.Net - Թուրքական ծագումով գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի` Հայոց ցեղասպանության մասին պատմող «Սպի» ֆիլմը սեպտեմբերի 18-ից ցուցադրվելու է Նյու Յորքում և Լոս Անջելեսում:

Նյու Յորքում ֆիլմը ցուցադրվելու է Lincoln Plaza և Landmark Sunshine կինոթատրոններում, Լոս Անջելեսում՝ Sundance Sunset Cinema, Laemmle Playhouse 7 և Laemmle Royal Theatre կինոթատրոններում, գրում է Asbarez.com-ը:

«Սպի» ֆիլմը պատմում է Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայազգի Նազարեթ Մանուկյանի մասին: Ցեղասպանությունից տարիներ անց նա պատահաբար իմանում է, որ իր զույգ աղջիկները, հնարավոր է, նույնպես փրկվել են, և սկսում նրանց որոնումները՝ հասնելով մինչև Հյուսիսային Դակոտա: Ֆիլմի սցենարը հեղինակել են ռեժիսոր Ֆաթիհ Աքընը ու Մարտիկ Մարտինը: Գլխավոր հերոսի դերակատարն է ալժիրցի դերասան Թահար Ռահիմը: Ֆիլմում նկարահանվել են նաև Սիմոն Աբգարյանը, Արսինե Խանջյանը և այլք: 138 րոպե տևողությամբ ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Հորդանանում, Կանադայում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում: Իտալական, ֆրանսիական, գերմանական և ռուսական համատեղ արտադրության այս ֆիլմի պրոդյուսերական կազմը համալրում են Ռուբեն Դիշդիշյանը, Կարլ Բաումգարտները, Ռեյնհարդ Բրունինգը, Ֆաբիեն Վոնիերը:

Կինոժապավենի պրեմիերան կայացել է Վենետիկի 71-րդ միջազագային կինոփառատոնում:Ֆիլմը ցուցադրվել է նաև Թուրքիայում:

Ֆաթիհ Աքինը գերմանաբնակ թուրք ռեժիսոր է, սցենարիստ, պրոդյուսեր և դերասան: Ծնվել է 1973 թ. օգոստոսի 25-ին Համբուրգում: Նրա ծնողներն արտագաղթել են Թուրքիայից: Առաջին ֆիլմը նա ներկայացրել է 1998 թ.՝ «Արագ և անցավ», որի համար արժանացել է Լոկարնոյի փառատոնի «Բրոնզե ընձառյուծ» պարգևին և « Pierrot» մրցանակին Մյունխենում, որպես լավագույն երիտասարդ ռեժիսոր:

Աքինի չորրորդ ֆիլմը լիամետրաժ «Գլխով պատին» ֆիլմն է, որն արժանացել է Բեռլինի կինոփառատոնի «Ոսեկ արջ» մրցանակին:

2005-ին Աքինը եղել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամ, 2007-ին մասնակցել է փառատոնին «Դրախտի ծայրին» ֆիլմով և ստացել է մրցանակ լավագույն սցենարի համար: 2009-ի սեպտեմբերին Վենետիկի կինոփառատոնում նա ներկայացրեց «Հոգեբանական խոհանոց» ֆիլմը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---