Լավրոնենկոն և Միրոնովան` Սպիտակի երկրաշարժի մասին Սարիկ Անդրեասյանի ֆիլմում

Լավրոնենկոն և Միրոնովան` Սպիտակի երկրաշարժի մասին Սարիկ Անդրեասյանի ֆիլմում

PanARMENIAN.Net - Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմում կնկարահանվեն Կոնստանտին Լավրոնենկոն, Մարիա Միրոնովան, Դանիիլ Իզոտովը, Արտյոմ Բիստրովն ու Սաբինա Ախմեդովան, ասվում է «Մաս Մեդիա» կինոընկերության մամուլի հաղորդագրության մեջ:

Սյուժեի հիմքում 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժն է, որը 25 հազար մարդու կյանք խլեց, մոտ կես միլիոն մարդ անօթևան մնաց:

«Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմի գլխավոր հերոսները երկու տղամարդիկ են` հայազգի երիտասարդ Ռոբերտ Մելքոնյանն ու ազգությամբ ռուս տարեց Անդրեյ Բերեժնոյը: Հայտնվելով երկրաշարժի էպիկենտրոնում` նրանք ոչ թե ուղղակի աղետի ականատեսներն են դառնում, այլ բոլոր ջանքերը գործադրում են այլոց օգնելու համար: Երեկվա թշնամիները ստիպված են լինում մոռանալ անցյալը հանուն ապագայի: Ֆիլմի բյուջեն 5 մլն դոլար է:

Շուտով պրոդյուսերները կհայտարարեն հայկական քասթինգը: Ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2015-ի հոկտեմբերին Մոսկվայում, իսկ հետո կշարունակվեն Գյումրիում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---