Վանում հարձակվել են ռազմական ավտոշարասյան վրա. 13 զինծառայող վիրավորվել է

Վանում հարձակվել են ռազմական ավտոշարասյան վրա. 13 զինծառայող վիրավորվել է

PanARMENIAN.Net - Վանում հարձակում է իրականացվել ռազմական ավտոշարասյան վրա: Ինչպես տեղեկացնում է Milliyet թերթի կայքը, հարձակման հետևանքով վիրավորվել է 13 զինծառայող, հայտնում է Tert.am-ը:

Ենթադրվում է, որ հարձակումը նախաձեռնել են Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ (ՔԱԿ) զինյալները: Զինվորական մեքենան պայթեցվել է ճանապարհին տեղադրված պայթուցիկ սարքի միջոցով։

Վիրավորներին հիվանդանոցներ են հասցրել ուղղաթիռով: Շրջանում հատուկ գործողություն է սկսվել՝ պայթյունի կազմակերպիչներին հայտնաբերելու համար:

Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում: Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) հուլիսին հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

Թուրքական Բաթման նահանգի Սասուն շրջանում 27 մարդ է կալանավորվել։ Նրանց թվում է նաև քաղաքապետ Գյուլիստան Աքելը: Ինչպես տեղեկացնում է թուրքական Diken կայքը, մի քանի օր առաջ նահանգում հատուկ գործողություն էր իրականացվել, որի արդյունքում ձերբակալվել էր 83 մարդ, այդ թվում՝ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ։

Երեկ ձերբակալվածներից 56-ն ազատ են արձակվել: Մնացած 27-ը, այդ թվում՝ քաղաքապետը, դատարանի որոշմամբ կալանավորվել են։

Թուրքիայի Կայսերի քաղաքում սեպտեմբերի 16-ի առավոտյան ոստիկանական գործողություն է իրականացվել՝ ուղղված «զուգահեռ կառույցի» ենթադրյալ աջակիցների դեմ, հայտնում է ermenihaber-ը: Թուրքիայում «զուգահեռ կառույց» անվանում են իշխանությունների հետ խոր առճակատման մեջ գտնվող գյուլենական համայնքին՝ իսլամական շարժման առաջնորդ՝ ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդներին:

Ստամբուլի կայարանում ձերբակալվել են 5 օտարերկրացիներ, որոնք սիրիացի փախստականներին սադրել են քայլերթ կազմակերպել՝ Եվրոպա հասնելու համար։Ինչպես տեղեկացնում է Anadolu գործակալությունը, երթը, բնականաբար, արտոնված չի եղել։

Արտասահմանցիները փորձել են փախուստի դիմել, սակայն իրավապահներին հաջողվել է ձերբակալել նրանց: Ձերբակալվածների թվում կան Ֆրանսիայի, Սիրիայի, Գերմանիայի քաղաքացիներ, հայտնում է Tert.am-ը:

Թուրքիայի տարածքում այս պահին կա պաշտոնապես գրանցված 2մլն 225.147 սիրիացի փախստական: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի խորհրդական Նուման Քուրթուլուշը: Հետազոտությունն անցկացվել է 2015-ի հունիս–հուլիս ամիսներին՝ Ստամբուլի, Հաթայի և Գազիանթեփի 250 սիրիացի փախստականի հետ առերես հանդիպումների միջոցով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---