Մոսկվան ու Թեհրանը միասին կպայքարեն ԻՊ դեմ. Հնարավոր է, ՌԴ-ն 2000 զինծառայող է տեղակայել Սիրիայում

Մոսկվան ու Թեհրանը միասին կպայքարեն ԻՊ դեմ. Հնարավոր է, ՌԴ-ն 2000 զինծառայող է տեղակայել Սիրիայում

PanARMENIAN.Net - Մոսկվան ու Թեհրանը հայտարարել են, որ մտադիր են միասին պայքարել «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ: Ինչպես գրում է Gazeta.ru-ն ՌԴ ԱԳՆ վրա հղումով, համապատասխան հայտարարությունն արվել է ԱԳ փոխնախարարների մակարդակով ռուս-իրանական խորհրդակցությունների ավարտին, որտեղ քննարկվում էր մերձավորարևելյան թեման:

«Բոգդանովն ու Աբդոլլահիանը կարևորել են այլ միջազգային և տարածաշրջանային կառույցների հետ փոխգործակցությունը Սիրիայում հակամարտության հուսալի կարգավորման գործում` հակազդելու համար ահաբեկչական սպառնալիքին, առաջին հերթին «Իսլամական պետության» գրոհայինների կողմից:

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Դամասկոսում դեսպանատան ականանետային գնդակոծման մասին: Ըստ հայտարարության, ականն ընկել է դեսպանատան տարածքում սեպտեմբերի 20-ի առավոտյան ժամը 9-ին մոտ` վնաս չհասցնելով: ԱԳՆ անուղղակի կերպով դրա համար պատասխանատու է համարել «երեկվա հովանավորներին»: «Գնդակոծությունն իրականացվել է Ջոբար թաղամասի կողմից, որտեղ հակակառավարական գրոհայինների հենակետն է: Նրանք չեն դասվում ԻՊ կողմնակիցների շարքին, սակայն հովանավորներ ունեն դրսից, որոնք պատասխանատվություն են կրում ապօրինի զինված կազմավորումների վրա անհրաժեշտ ազդեցության առումով»:

Մինչդեռ Financial Times-ը հայտնում է 2000 ռուս զինծառայողների Լաթակիայի ավիաբազայում տեղակայելու մասին: Ըստ աղբյուրների, Մոսկվան որոշել է Սիրիայում 28 ինքնաթիռ տեղակայել` 4 ՍՈւ-27 կործանիչ, ՍՈւ-24 12 ռազմաճակատային ռմբակոծիչ և ՍՈւ-25 12 ինքնաթիռ, ինչպես նաև մոտ 20 ռազմական և տրանսպորտային ինքնաթիռ: Times of Israel-ը հայտնում է, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Սիրիայում քննարկման թեմա է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը:

Նոր վկայություններ կան ԻՊ ակտիվության մասին Հարավային Կովկասում, մասնավորապես Ադրբեջանում: Երկրի հատուկ ծառայությունները հայտնել են 5 մարդու ձերբակալության մասին, որոնք մեղադրվում են ահաբեկչական գործողություններին մասնակցության համար ԻՊ կազմում Սիրիայում և Իրաքում: Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, դատարանի որշմամբ նրանք ձերբակալվել են: Քննությունը պարզել է, որ նշված անձինք 2013-2015 թթ. տարբեր ահաբեկչական խմբավորումների կազմում մասնակցել են ահաբեկչական գործողություններին Սիրիայում և Իրաքում:

Տարբեր տվյալնելով, ԻՊ կազմում կռվող ադրբեջանցիների թիվը 200-300-ի հասնում: Ըստ ԶԼՄ-ների, այսօրվա դրությամբ Սիրիայում սպանվել է Ադրբեջանի 100 քաղաքացի, ոմանց լուսանկարները հրապարակլվել են սոցցանցերում: Ադրբեջանցիները ներգրավված են նաև «Ան Նուսրա» խմբավորման մեջ, որը Ալ Քայիդայի բաժանմունքն է Մերձավոր Արևելքում: Համարվում է, որ Ադրբեջանից վերադարձած իսլամիստները մարտական գործողությունների փորձով կարող են սպառնալիք հանդիսանալ Ադրբեջանի իշխող ռեժիմին կամ կարող են օգտագործվել Լեռնային Ղարաբաղի դեմ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---