Քրդերի հետ բախումների պատճառով կտրուկ անկում է գրանցվել Թուրքիայի զբոսաշրջության ոլորտում

Քրդերի հետ բախումների պատճառով կտրուկ անկում է գրանցվել Թուրքիայի զբոսաշրջության ոլորտում

PanARMENIAN.Net - Անկարայի և Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) միջև հրադադարի կասեցման և բռնության հերթական ալիքի հետևանքով կտրուկ անկում է գրանցվել Թուրքիայի զբոսաշրջության ոլորտում:

Ինչպես գրում է Today’s Zaman-ը, ըստ պաշտոնական տվյալների, բռնության աճը հանգեցրել է 3.8% անկման զբոսաշրջության ոլորտում, իսկ 2015-ի հունիսին երկիր այցելած զբոսաշրջիկների քանակը 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6.5%-ով: Այս թվերը ներկայացրել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Յալչին Թոփչուն:

New York Times-ն իր հեթրին նշում է, որ ճգնաժամը խորացնում է խնդիրները, որոնք առանց այդ էլ առկա էին երկրի տնտեսության մեջ: Մասնավորապես, ծովային շրջագայության նավերը այլևս չեն կանգնում Ստամբուլում` ահաբեկչական գործողությունների մտավախության պատճառով:

Տուժում են նաև տնտեսության մյուս ճյուղերը, հատկապես սուր խնդիրներ են առաջացել քրդաբնակ շրջաններում: Ըստ նախնական փորձագիտական գնահատականների, արտահանումն այնտեղ կրճատվել է 25%-ով, գրում է Zaman-ը: Բիզնեսը, մասնավորապես, տեքստիլի արտադրությունը տուժել է նաև նախկինում` պատերազմի նոր ալիքը, ըստ թերթի ձևակերպման «կարող է շրջանի տնտեսության դագաղին խփած վերջին մեխը դառնալ»:

Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում: Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) հուլիսին հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

ՔԱԿ-ն անկախության համար պայքար է մղում ժամանակակից Թուրքիայի արևելքում 80-ականներից ի վեր: Պատերազմի ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել, թուրքական տնտեսությանը 1984 թ. ի վեր հասցված վնասը գնահատվում է 1 տրլն դոլար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---