Չավուշօղլու. ԱԶԿ-ն չի պնդում, որ Թուրքիայում անցում կատարվի նախագահական կառավարման համակարգին

Չավուշօղլու. ԱԶԿ-ն չի պնդում, որ Թուրքիայում անցում կատարվի նախագահական կառավարման համակարգին

PanARMENIAN.Net - Թուրքիայում իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը (ԱԶԿ) չի պնդում, որ անցում կատարվի նախագահական կառավարման ձևին, հայտարարել է կուսակցության փոխնախագահ, Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Խորհրդարանականից նախագահական կառավարման անցնելու օգտին է հանդես գալիս երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ընդդիմադիր կուսակցությունները դեմ են նախագահական համակարգին` մեղադրելով Էրդողանին բռնատիրական ձգտումների մեջ:

«Մեր շարքերում կան մարդիկ, որ հավատում են նախագահական համակարգին, կան այնպիսինները, որոնք կարծում են, որ պետք է ամրապնդել գոյություն ունեցող խորհրդարանական համակարգը: ԱԶԿ-ն չի պնդում այդ տարբերակներից ոչ մեկի դեպքում: Ցավոք, մենք լիարժեք բանավեճ չենք վարում նախագահական համակարգի մասին: Այդ հարցը պետք է քննարկել»,-ասել է Չավուշօղլուն լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ն չստացավ անհրաժեշտ քանակի տեղեր Սահմանադրության մեջ ուղղումներ կատարելու և կառավարման համակարգը երկրում փոխելու համար:

Հունիսի 7-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան, որին մասնակցեց 20 կուսակցություն: Ընտրությանը մասնակցել է 53 մլն ընտրող:Ընտրության արդյունքների հրապարակումից հետո 45 օրվա ընթացքում երկրում պետք է կառավարություն ձևավորվեր: Սակայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը բացարձակ մեծամասնություն կազմել չի կարողացել և ստիպված է կոալիցիոն կառավարություն ձևավորել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 9-ին ԱԶԿ առաջնորդ, վարչապետ Ահմեդ Դավութօղլուին հանձնարարեց կառավարություն ձևավորել: Վարչապետը կոալիցիոն բանակցություններ վարեց մյուս 3 խորհրդարանական կուսակցությունների հետ: Սակայն 45 օրվա ընթացքում կառավարություն չհաջողվեց ձևավորել: Այս ընտրություններում գլխավոր գերխնդիրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինն էր. «նրա» կուսակցութունը՝ «Արդարություն և զարգացում»-ը ծրագրում էր ստանալ ձայների մեծամասնությունը, հետևաբար նոր Սահմանադրություն մշակելու հնարավորություն: Նոր Սահմանադրությունը փոխելու է երկրի կառավարման համակարգը՝ ընդլայնելով նախագահի լիազորությունները, ինչին դեմ են ընդդիմադիր ուժերը:

Անցումը նախագահական համակարգին պաշտպանում է վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, թեև նա այդքան կարծր դիրքորոշում չունի այս հարցում, որքան Էրդողանը:

Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան նոյեմբերի 1-ին:

Օգոստոսի 17-ին Թուրքիայի իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը չկարողացավ կոալիցիայի ստեղծման շուրջ համաձայնության հասնել Ազգայնական շարժման կուսակցության հետ, ինչն անհրաժեշտ էր կառավարության ձևավորման համար: Երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կառավարության ձևավորման մանդատը վերադարձրեց նախագահ Էրդողանին: «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ բանակցություններից հետո Դավութօղլուն հայտարարեց, որ մեկ առ մեկ քննարկել են Բահչելիի առաջարկած 4 տարբերակներն ու եկել են եզրահանգման, որ կոալիցիա ստեղծելու հավանականություն չկա:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---