Մարս մոլորակի «Գառնի» խառնարանում հայտնաբերվել են աղի ջրի հետքեր

Մարս մոլորակի «Գառնի» խառնարանում հայտնաբերվել են աղի ջրի հետքեր

PanARMENIAN.Net - Մարս մոլորակը հետազոտող գիտնականները հայտարարել են, որ մոլորակի մակերեսին տարվա տաք եղանակին հայտնվող մուգ բծերը, հնարավոր է, հայտնվում են հեղուկ ջրի հոսքի հետևանքով:

Ինչպես գրում է BBC-ն, աստղագետ Լուջենդրա Օջիի ղեկավարության ներքո Ջորջիայի տեխնոլոհիական համալսարանում արված և Nature Geoscience ամսագրում տպագրված հետազոտությունում նշվում է, որ տվյալները նշանակում են Մարսում կյանքի առկայության հավանականություն, քանի որ ջրի առկայությունը բարձրացնում է միկրոբների նման պրիմիտիվ օրգանիզմների գոյության հավանականությունը:

Աղի ջրի հետքերը հայտնաբերված են Գառնի խառնարանում, նշում է Guardian-ը: Այն կրում է հայկական Գառնի գյուղի անունն ու անվանակոչվել է 2015 թվականի ապրիլի 24-ին:

2011 թվականին Արիզոնայի համալսարանի գիտնական Ալֆրեդ Մաքուենը կոլեգաների հետ՝ հետազոտելով HiRISE խցիկով արված կուսանկարները, հայտնաբերեցին խառնարանում 0.5-5 մետր լայնությամբ մուգ բծեր, որոնք հայտնվում էին ամռանն ու անհետանում ձմռան ժամանակ: Գիտնականները ենթադրեցին, որ դա աղի բարձր պարունակությամբ ջրի հետքեր են: այսպիսի ջուրը չի սառում ամռանը, երբ ջերմաստիճանը տվյալ հատվածում բարձրանում է մմինչև 250-300 կելվին (-23-ից -26 ջերմաստիճան Ցելսիուսի սանդղակով): ԱՅն ժամանակ նշվում էր, որ զուտ դիտարկումը չի ապացուցում «առուների» գոյությունը:

Նոր աշխատանքում, որը NASA-ն անվանել է Մարսի գաղտնիքի բացահայտում, Մաքյուենի խումբն ապացույցներ է բերել նախնական վարկածի օգտին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---