Աննա Մելիքյանի ֆիլմը կներկայացվի «Կինո Էքսպո 2015» միջազգային համաժողովում

Աննա Մելիքյանի ֆիլմը կներկայացվի «Կինո Էքսպո 2015» միջազգային համաժողովում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Միջազգային մասնագիտական համաժողովն ու կինոինդուստրիայի «Կինո Էքսպո 2015» ցուցահանդեսը: Ինչպես հայտնում է «Նովոստի Արմենիան», միջոցառման ընթացքում կներկայացվի «Սիրո մասին» Աննա Մելիքյանի ֆիլմը:

Համաժողովի հատուկ ծրագիրն այս տարի նվիրված է ռուսական կինոյին, ավելի ճիշտ` այն ֆիլմերին, որոնք կցուցադրվեն կինոթատրոններում 2015-ի ավարտին և 2016-ի սկզբում:

«Կինո Էքսպոյի» գործարար ծրագրի շրջանակում կքննարկվեն կինոինդուստրիայի զարգացումը, ցանցահենային կոնտենտի դեմ պայքարի միջոցները և ոլորտի այլ խնդիրներ: Հատուկ միջոցառում կլինի կլոր սեղանը` նվիրված ՌԴ և Չինաստանի գործակցությանը կինոնախագծերի արտադրության և ցուցադրության ոլորտում:

Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմն արժանացել է Ռուսաստանի «Կինոտավր-2015» 26-րդ բաց փառատոնի գլխավոր մրցանակին: Ֆիլմը ստացել է նաև կինոքննադատների ժյուրիի մրցանակը:

«Սիրո մասին» ֆիլմը սիրո թեմայով միավորված նովելների հավաքածու է: Ֆիլմում նկարահանվել են Ռենատա Լիտվինովան, Եվգենի Ցիգանովը, Վլադիմիր Մաշկովը, Յուլիա Սնիգիրը, Ռավշանա Կուրկովան, Մարիա Շալաևան, Ալեքսանդր Բորտիվը և այլոք:

Կներկայացվեն նաև Ժոռա Կռիժովնիկովի «Լավագույն օրը», «Ալեքսեյ Պետրուխինի «Դասատուն» և Պյոտր Բուսլովի «Հայրենիքը»:

Աննա Մելիքյանը խոստումնալից երիտասարդ ռեժիսոր է: Ամերիկյան Variety ամսագիրը նրան ընդգրկել է աշխարհի ամենահեռանկարային ռեժիսորների տասնյակում: Կուրսայիններից հետո նրա առաջին լիամետրաժ ֆիլմի՝ «Մարսի» պրեմիերան տեղի ունեցավ 2004թ. Բեռլինի կինոփառատոնում, իսկ երկրորդը՝ «Ջրահարսը» 2008-ին Օսկարի էր հավակնում Ռուսաստանից:

Ռուսաստանի «Կինոտավր» 25-րդ բաց փառատոնում Մելիքյանն արժանացել էր լավագույն ռեժիսուրայի համար մրցանակին «Աստղ» ֆիլմի համար: Աննա Մելիքյանի ներկայացրած մյուս ֆիլմը` «Սիրո մասին-2», կարճամետրաժների մրցութային ծրագրում դիպլոմի էր արժանցել: «Աստղը» ֆիլմը երկար ժամանակ հույժ գաղտնի էր պահվում: Կինոնկարի գլխավոր հերոսները երեքն են՝ տասնհինգամյա ներփակված Կոստյան, որը հարուստ ընտանիքից է, նրա խորթ մայրը՝ Ռիտան, և ոչ այնքան տաղանդավոր սկսնակ դերասանուհի Մաշան:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---