Ուորլիքը խաղաղապահների մասին. Ըստ ԱՄՆ-ի, համանախագահների ու հարևանների զինվորները Ղարաբաղում չպիտի լինեն

Ուորլիքը խաղաղապահների մասին. Ըստ ԱՄՆ-ի, համանախագահների ու հարևանների զինվորները Ղարաբաղում չպիտի լինեն

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրառում է կատարել Instagram-ի իր հաշվում, որտեղ անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Նյու Յորքում սեպտեմբերի 29-ին կայացած անցկացրած հանդիպմանը:

«Լավ հանդիպում ունեցանք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, քննարկեցինք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը»,- գրել է Ուորլիքը, չհայտնելով այլ մանրամասներ:

Հանդիպումը տեղի է ունեցել սահմանային իրավիճակի աննախադեպ լարման պայմաններում. ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ գյուղերի հրետակոծման հետևանքով զոհվել է երեք կին և կան վիրավորներ, Բաքուն հրադադարից առաջին անգամ ի վեր կիրառել է 122-մմ հրանոթներ, հրետակոծվել է հայկական թիկունքային զորամաս, որի պատճառով զոհվել է 4, վիրավորվել 16 զինծառայող: Հայկական կողմի պատասխան գործողություններում ոչնչացվել է մի քանի ադրբեջանական զինակետ, զոհվել է 20-ին մոտ ադրբեջանցի զինծառայող (Բաքուն ընդունում է զոհերի միայն մի մասը): Բացի դրանից, հայկական կողմը հայտարարել է, որ պատրաստ է օգտագործել հրետանի ու հրթիռներ ցանկացած ադրբեջանական զինված ռազմական օբյեկտի դեմ, իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է պատերազմի: «Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են: Գիտեք, որ դեռ մեր պապերն են ասել՝ կռվի մեջ փլավ չեն բաժանում: »,- զգուշացրել է Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ ավելի վաղ Ուորլիքը խոսել էր Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման հնարավորության վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթի՝ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների հայտնվելու մասին պարբերաբար տարածվող խոսակցոթույունների վերաբերյալ հարցմանն ի պատասխան նա հայրարարել է, թե ԱՄՆ դիրքորոշումն այն է, որ համանախագահ և հարևան երկրները չպետք է ներգրավվեն միջազգային խաղաղապահ ուժերի կազմում: «Մեր պատկերացմամբ կողմերը համակարծիք են այս հացում, և թեման արդեն իսկ քննարկվել է», - ասել է նա:

Խոսելով Լեռնային Ղարաբաղին հարակից ազատագրված տարածքները հանձնելու և խաղաղապահների տեղակայման անհրաժեշտության մասին` Ջեյմս Ուորլիքը փաստորեն կրկնում է հակամարտության կարգավորման կետերից մի քանիսը, որոնց նա անդրադարձել էր դեռ 2014-ին «Քարնեգի» հիմնադրամում ելույթի ժամանակ: Բացի վերոնշյալներից, ենթադրվում է նաև ժամանակավոր կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար, հետագա կարգավիճակի որոշում ժողովրդի կամարտահայտման միջոցով, միջանցքի պահպանում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, փախստականների վերադարձ:

Ավելի ուշ Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժեր մտցնելու անհրաժեշտություն այս պահին չկա: «Մենք ինքներս էլ կարող ենք զսպել սադրանքները, որոնց ամեն օր դիմում է Ադրբեջանը»,- նշել էր Խաչատուրովը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---