Ուրարտուի մայրաքաղաքի տարածքում հայտնաբերվել է մոտ 3000-ամյա շան կմախք

Ուրարտուի մայրաքաղաքի տարածքում հայտնաբերվել է մոտ 3000-ամյա շան կմախք

PanARMENIAN.Net - Ուրարտուի մայրաքաղաք Տուշպայի տարածքում գտնվող տան նկուղում պեղումների ժամանակ հայտնաբերվել է մոտ 3000 տարեկան շան կմախք: Թուրք հնագետներն Էրքան Քոնյարի գլխավորությամբ արդեն 6 տարի է պեղումներ են իրականացնում Տուշպայում` Վանա լճի ափին` հետազոտելով Վանի ամրոցի տարբեր հատվածները:

Ուրարտուն կամ Վանի թագավորությունը պետություն է Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 9-6-րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է Բիայնիլի, երբեմն՝ Նաիրի, ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես Ուրարտու, իսկ Աստվածաշնչում՝ Արարատյան թագավորություն։Արգիշտի Ա-ի և Սարդուրի Բ-ի կառավարման ժամանակ Վանի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին` լինելով Մերձավոր Արևելքի միակ գերտերությունը։

2015-ին պեղումներն իրականացվել են այն տարածքում, որտեղ հնում եղել են քաղաքի բնակելի թաղամասերը: Այս տարածքում շան կմախքի հայտնաբերումը մեծ հետաքրքրություն է առաջացրել, քանի որ նախկինում կենդանիների ոսկորներ հայտնաբերվել են միայն գերեզմանոցների տարածքում:

Տան տերերը թաղել են շանն անմիջապես բնակելի տարածքի տակ, ինչը վկայում է, թե որքան շատ են ուրարտացիները սիրել ընտանի կենդանիներին: Ուրարտուում զարգացած է եղել ոչխարաբուծությունը, ուստի բնակիչները հատուկ վերաբերմունք ունեին հոտը պաշտպանող շների հանդեպ: Ըստ գիտնականների, դա հավանաբար, հովվաշան կմախք է: Այն, որ շանը թաղել են հենց բնակելի տարածքում որոշ պակերացում է տալիս Ուրարտուի առօրյա կյանքի մասին:

Գիտնականները վաղուց են վիճում, թե երբ է մարդկությունը ընտելացրել առաջին ընտանի կենդանիներին: Պալեոլիթիկ տեսության կողմնակիցները (նրանք համարում են, որ մարդիկ ընտելացրել են գայլերին որսի և բեռների փոխադրման համար) մատնանշում են Ալթայի Ավազակների և Բելգիայի Գոյսի քարանձավներում հայտնաբերված գանգերը, որոնք դասվում են մ.թ.ա 30-րդ հազարամյակին:

Սակայն, ոչ բոլորն են համամիտ, որ այդ գանգերը շների գանգեր են: Շների առաջին բրածոները, որոնք կասկած չեն հարուցում, դասվում են նեոլիթի դարաշրջանին, երբ մարդիկ արդեն սկսեցին անցնել նստակյաց կյանքի: Որոշ գիտնականներ կարծում են, որ շները նրանց հարկավոր էին որպես մսի աղբյուր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---