8 ամսում ՌԴ-ից Հայաստան դրամական փոխանցումների ծավալը նվազել է 37%-ով

8 ամսում ՌԴ-ից Հայաստան դրամական փոխանցումների ծավալը նվազել է 37%-ով

PanARMENIAN.Net - 2015-ի օգոստոսին ֆիզիկական անձանց անունով ոչ առևտրային նպատակով Հայաստան է փոխանցվել $114.6 մլն դոլար` 2014-ի օգոստոսի $185.7 մլն դիմաց:

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի, ընդհանուր առմամբ 2015-ի 8 ամսում Հայաստան է փոխանցվել $788.5 մլն 2014-ի նույն ժամանակաշրջանի $1.152 մլրդ դիմաց` ծավալը նվազել է 31.6%:

Օգոստոսին Հայաստան մուտք գործած դրամական փոխանցումների 79%-ը կամ մոտ $90.5 մլն ստացվել է Ռուսաստանից: 8 ամսում ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել $602.2 մլն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի $957 մլն դիմաց` անկումը`37%: Հունվար-օգոստոսին Հայաստանից Ռուսաստան է փոխանցվել մոտ $132 մլն, այսպիսով դրամական փոխանցումների զուտ մուտքը կազմել է մոտ $470 մլն:

Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումների կրճատումը կապված է 2014-15 թթ. ռուբլու արժեզրկման և Ռուսաստանի տնտեսության մեջ առաջացած խնդիրների հետ: ՌԴ-ից դրամական փոխանցումների կրճատման միտում է նկատվում 2014-ի ամռանից: 2014-ին ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել $1.4 մլրդ` անկումը կազմել է մոտ 11%:

Ըստ ՀԲ կանխատեսումների, նավթի գների գործող միտումների պահպանման դեպքում Ռուսաստանի ՀՆԱ-ն 2015-ի ավարտին կկրճատվի 3.8%-ով, բարենպաստ սցենարի դեպքում (եթե բարելի արժեքը հասնի $68) 2015-ին կանխատեսվում է ՀՆԱ անկում 3,1%, իսկ հետո 1,3% աճ 2016-ին և 1,7% աճ 2017-ին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---