Դավութօղլու. Թուրքիան հետագայում ևս «կաջակցի» ղարաբաղյան խաղաղ կարգավորմանը![]() 2 հոկտեմբերի 2015 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան մտադիր է շարունակել ջանքերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով` «Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքի» հիման վրա: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլունւ Նյու Յորքում ՄԱԿ ԳՎ նստաշրջանում ելույթի ժամանակ: «Մենք սատարում ենք նաև Վրաստանի միասնությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»,-հայտարարել է թուրք վարչապետը: «Հարավային Կովկասը կարևոր նշանակություն ունի բոլոր մեր հարևանների խաղաղության, անվտանգության և բարգավաճման տեսակետից: Ցավոք, այդ տարածաշրջանն անկայուն և թուլացած է մնում երեք հիմնական հակամարտությունների պատճառով: Այդ հակամարտությունները դեռ կարգավորված չեն»,-ասել է վարչապետը, հայտնում է «Sputnik Ադրբեջանը»: Մինչդեռ Թուրքիայի տնտեսության նախարար Նիհաթ Զեյբեքջին առաջարկել է ակտիվացնել գործակցությունը ԵՏՄ հետ, որին անդամակցվում է նաև Հայաստանը, որի հետ սակայն դիվանագիտական հարաբերությունները բացակայում են: 1993թ. Թուրքիան միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին, իսկ ցամաքային սահմանի վերաբացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից հիմնական են ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններն Ադրբեջանին վերադարձը ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը: 1991-ից ի վեր հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր են եղել, որոնք անհաջողությամբ են պսակվել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով: Հայաստանը բազմիցս է առաջարկել բացել սահմանն առանց նախապայմանների, իսկ 2008-ին նախաձեռնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը տապալվեց թուրքական կողմի դիիքորոշման պատճառով: ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |