Թուրքիայի քրդամետ կուսակցությունն ընտրվելու դեպքում պետականորեն կճանաչի Հայոց ցեղասպանությունը 2 հոկտեմբերի 2015 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Անկարայում անցկացված ժողովի ընթացքում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահեթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը ներկայացրել են ԺԴԿ-ի նախընտրական ծրագիրը, որում նշվում է, թե ընտրվելու դեպքում կուսակցությունը պարտավորվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Յուքսեքդաղի խոսքով՝ կուսակցությունը պատմության ընթացքում տարբեր ազգերի հանդեպ տեղի ունեցած ցեղասպանությունների ու կոտորածների համար պետության անունից ներողություն խնդրելու համար աշխատանքներ է իրականացնելու, Yeni Şafak-ին հղումով գրում է Tert.am-ը: Քուրդ գործիչը նշել է, որ ընտրվելու դեպքում իրենք վերացնելու են Հայաստանի տնտեսական շրջափակումն ու զարգացնելու են տնտեսական, քաղաքական ու դիվանագիտական հարաբերությունները, ինչպես նաև առանց նախապայմանների բացելու են հայ-թուրքական սահմանը։ «Հայերի հետ բարեկամության կամուրջներ ենք կառուցելու»,-ասել է նա։ Թուրքիայում կայացած վերջին խորհրդարանական ընտրություններից հետո իշխող կուսակցությանը չէր հաջողվել մեծամասնություն դառնալ և կառավարություն ձևավորել։ Կոալիցիոն կառավարություն ստեղծելու բանակցությունները ևս ապարդյուն էին անցել։ Թուրքիայում նոյեմբերի 1-ին նոր խորհրդարանական ընտրություններ են կայանալու։ Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու Ամենաընթերցվողը բաժնում | Գարեգին Բ․ Հերոսական անցյալով հզոր մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները Նա նշել է, որ մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում Սերժ Սարգսյան․ Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, միայն իշխանազավթներին հեռացնելը կկանխի պետականության կործանումը Նա նշել է, որ միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը Փաշինյան․ Մեծ եղեռնը դատավճիռ չէ՝ պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը «Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք»,–նշել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում |