33  02.10.15 - Chivas 18-ի The Art of Hosting խորագրով միջոցառումը

Chivas-ի «հյուրընկալության արվեստը». Chivas 18 վիսկիի համտեսը՝ Համասյանի և Էյկի երաժշտության ներքո

Chivas-ի «հյուրընկալության արվեստը». Chivas 18 վիսկիի համտեսը՝ Համասյանի և Էյկի երաժշտության ներքո

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ին կայացել է Chivas 18-ի The Art of Hosting (թարգ.՝ «հյուրընկալության արվեստը» - խմբ.) խորագրով միջոցառումը, որի ընթացքում կոմպոզիտոր, երաժիշտ Տիգրան Համասյանը և ֆին շեփորահար Մաթիաս Էյքը բացառիկ ծրագիր են ներկայացրել: Դրանում ներառված էին ինչպես հայտնի գործեր, այնպես էլ նոր կատարումներ, որոնք մինչև այդ որևէ տեղ չէին հնչել:

Ավելի քան 200 տարվա պատմություն ունեցող շոտլանդական Chivas-ը The Art of Hosting նախագծի շրջանակում փակ միջոցառում էր կազմակերպել, հավաքելով 150 հյուրի՝ մտավորականների, արվեստագետների և գործարարների:

Հյուրերը հնարավորություն են ունեցել Տիգրան Համասյանի և Մաթիաս Էյկի երաժշտության ներքո համտեսել Chivas 18 շոտլանդական վիսկին: Միջոցառման ավարտին ընթրիք է մատուցվել՝ տարատեսակ ուտեստներով և երեկոյի համար հատուկ պատրաստված Chivas 18-ի կոկտեյլներով:

Chivas շոտլանդական վիսկին, որի պատմությունը սկսվել է 1801-ին, մեծ հեղինակություն է վայելում ամբողջ աշխարհում: Այն վաճառվում է ավելի քան 150 երկրում, և Եվրոպայում սուպեր պրեմիում կարգի ամենավաճառվող շոտլանդական վիսկին է:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---