18  03.10.15 - «Երևան ՌԱՆԱՐՄ 2015» միջազգային կիսամարաթոն

ՀՀ-ում առաջին կիսամարաթոնը. 4 վասքուղի դուրս եկավ մոտ 4.700 վազորդ

ՀՀ-ում առաջին կիսամարաթոնը. 4 վասքուղի դուրս եկավ մոտ 4.700 վազորդ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-ին մայրաքաղաքում առաջին անգամ անցկացվել է RunArm միջազգային կիսամարաթոնը։ 21.5 կմ վազքին մասնակցել են ամենատարբեր տարիքի 4.717 տղամարդ և կին, այդ թվում` տարեցներ և երեխաներ։

Կիսամարաթոնի մասնակիցների աշխարհագրությունը բազմազան էր` Երևանի փողոցներ էին դուրս եկել ոչ միայն մարզերի և մայրաքաղաքի ներկայացուցիչները, այլև` մասնակիցներ ԱՄՆ–ից, Կանադայից, Ռուսաստանից, Հյուսիսային Աֆրիկայից, Ռումինիայից, Ուկրաինայից, Վրաստանից և Իրանից:

Կիսամարաթոնն անցկացվում էր երեք երթուղով:

Գլխավոր վազքուղու՝ 21.1 կմ տարածության տղաների պայքարում առաջինը եզրագիծը հատել է Սերգեյ Լուկինը (Ռուսաստան), Քրիստիան Ստոյանը (Ռումինիա) և Արաբո Հազարյանը (Իրան, Թեհրան):

Աղջիկների պայքարում 21 կմ տարածության վազքում առաջինը եզրագծին հասել է Իրինա Սերգեևնան (Ռուսաստան), Կատյա Կարմանենկոն (Ուկրաինա) և Անդրեա Պրիշկուն (Ռումինիա):

5 կմ տարածության վազքի աղջիկների հաղթողը Վանաձորի ներկայացուցիչ Լիլիթ Սուրաջյանն էր, իսկ տղաների առաջատարն է Երվանդ Մկրտչյանը (Գյումրի):

10,5 կմ փոխանցավազքում լավագույնները Լիլիթ Հարությունյանը և Աննա Քարհանյանը, Մուշեղ Շահվերդյանը և Վահե Իվանյանն էին:

RunArm 2015 վազքի` կանանց և տղամարդկանց 21,5 մետրանոց կիսամարաթոնի գլխավոր մրցանակը կազմում է 1 միլիոն դրամ: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կստանան, համապատասխանաբար, 750 հազար դրամ (մոտ 1.5 հազար դոլար) և 500 հազար դրամ (մոտ հազար դոլար)։

Կիսամարաթոնին մասնակցեցին նաև ֆրանսահայ ֆուտբոլիստ, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կազմում Յուրի Ջորկայեֆը և նրա եղբայր Դենի Ջորկայեֆը։

Կիսամարաթոնի բացմանը ներկա էր Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը։ Նա նշել է, որ կարևորում է նմանատիպ միջոցառումների անցկացումը, մասնավորապես, նրա խոսքով, դա լավ սկիզբ է Հայաստանում վազքը զարգացնելու համար։

Երբ 12-ից 15 տարեկանների վազքը սկսվեց, նրանք առանց միմյանց հերթ տալու ու իրար հրելով իրար վրա ընկան

Սպորտային ձեռնարկը կկրի ամենամյա բնույթ՝ նպատակ ունենալով խթանել սպորտաձևի տարածմանը, քարոզել առողջ ապրելակերպ և Հայաստանում զարգացնել սպորտային տուրիզմը:

Երևանի միջազգային կիսամարաթոնը և մյուս վազքարշավները կազմակերպվում է պետական ծրագրի շրջանակներում՝ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի հովհանու ներքո:Միջոցառման պաշտոնական կազմակերպիչն է «ՌԱՆԱՐՄ» ընկերությունը՝ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի ղեկավարությամբ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---