ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար. Հայաստանի տարածքի գնդակոծումն անընդունելի է

ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար. Հայաստանի տարածքի գնդակոծումն անընդունելի է

PanARMENIAN.Net - Հայաստանի զինված ուժերն այսօր ի վիճակի են ինքնուրույն ապահովել իրենց տարածքի անվտանգությունը, նրանք ունեն ամեն ինչ, որպեսզի պաշտպանեն երկրի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը: Այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունների ընթացքում անդրադառնալով սահմանային վերջին լարվածությանը: «Առավոտի» հաղորդմամբ, Բորդյուժան նաև մտահոգությունն է արտահայտել Հայաստանի սահմանի գնդակոծությունների առնչությամբ: «Կարծում եմ, որ անընդունելի է, որ Հայաստանի տարածքները գնդակոծվում են, երբ խաղաղ բնակիչների նկատմամբ օգտագործվում են ծանր զինատեսակներ», - ասել է նա:

Բորդյուժան նաև ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը կմիջամտի իրավիճակին, եթե Հայաստանը դիմի իր դաշնակիցներին և վերջիններս որոշում կայացնեն օգնության ձեւի մասին: «Դա կարող է լինել քաղաքական կամ նյութատեխնիկական, կամ էլ ռազմական օգնություն: Ամեն ինչ կախված է հավաքական անվտանգության խորհրդի որոշումից»:, - ասել է նա:

Սեպտեմբերի 30-ին ՀԱՊԿ-ի «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունների բացման ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը լրագրողներին ասել է, որ Հայաստանի Զինված ուժերն ու ազգային անվտանգության համակարգն ի վիճակի են համարժեք պատասխան տալ Լեռնային Ղարաբաղի տարածքում Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին։ Նա նշել է, որ ՀԱՊԿ կանոնադրական մարմիններն անուշադրության չեն մատնում այդ խնդիրը:

Նույն օրը Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը՝ անդրադառնալով հարցին, թե մտահոգիչ չէ, որ ՀԱՊԿ-ն սահմանային լարվածության վերաբերյալ չի արձագանքում նկատել է, որ «լուրջ արձագանքը» ցանկալի է:«Մենք նույն անվտանգության համակարգում ենք, օգնություն դեռ չենք խնդրում, բայց զուտ մարդկային աջակցությունը ցանկալի է», - ասել է նա:

ԻՍԿ Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Օլեգ Բելակոնևը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ են մտածում բելառուսական գլխավոր շտաբում Հայաստանի սահմաններին չդադարող լարվածության և դրան ՀԱՊԿ-ի արձագանքի բացակայության մասին, հայտարարել է, որ Մինսկը պատարստ է կատարել դաշինքի շրջանակներում իր բոլոր պարտականությունները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---