Պենտագոն. ԱՄՆ-ն ՌԴ-ին Սիրիայի հարցում դիմակայելու համար քայլեր կձեռնարկի

Պենտագոն. ԱՄՆ-ն ՌԴ-ին Սիրիայի հարցում դիմակայելու համար քայլեր կձեռնարկի

PanARMENIAN.Net - Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և դաշնակիցներն անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն դիմակայելու համար Ռուսաստանին Սիրիայում վերջինիս ծավալած գործողությունների առնչությամբ: Շեշտվել է, սակայն, որ ԱՄՆ-ն բաց է Ռուսաստանի հետ համագործակցության համար:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական ավիացիայի բոլոր գործողությունները Սիրիայում հրապարակային են և հավելել էր, որ չի լսել Սիրիայում ՌԴ ՌՕՈւ-ին հակազդելու ԱՄՆ մտադրությունների մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

Ըստ ՌԴ ՊՆ հայտարարության, ռուսական ինքնաթիռները կարող են ԻՊ գրոհայինների դիրքերը խոցել «բացարձակ ճշգրտությամբ»: Թիրախներն ընտրվում են Սիրիայում ՌԴ հետախուզության, այդ թվում օդային, տվյալների հիման վրա: Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադդադը ավելի վաղ հաստատել էր, որ հարվածները հասցվում են հենց ահաբեկչական խմբավորումներին, ոչ թե ընդդիմության դիրքերին կամ քաղաքացիական բնակչությանը: Ըստ դեսպանի, սիրիական բանակն ունի ահաբեկիչների տեղակայման ճշգրիտ կոորդինատները:

Մինչդեռ ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան Նուսրա» և «Ջեյշ ալ Յարմուկ» կազմակերպությունների ավելի քան 3 հազար գրոհայիններ են փախել Սիրիայից Հորդանան` վախենալով սիրիական բանակի լայնածավալ հարձակումից:

Ավելի վաղ ԱՄՆ-ն և Թուրքիան հայտարարել էին, որ «մտավախություններ ունեն Սիրիայում ՌԴ գործողությունների վերաբերյալ»: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ֆերիդուն Սինիրլիօղլուն Նյու Յորքում ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են Ռուսաստանի գործողությունները Սիրիայում:

Ռուսաստանի ՊՆ-ն տեղեկացրել է, որ հոկտեմբերի 3-4-ին ռուսական ինքնաթիռները 20 մարտական առաջադրանք են իրականացրել և խոցել «Իսլամական պետության» 10 թիրախ Սիրիայում:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---