Նախագահ. Իրանի հետ հարաբերությունները ՀՀ-ի համար կենսական նշանակություն ունեն

Նախագահ. Իրանի հետ հարաբերությունները ՀՀ-ի համար կենսական նշանակություն ունեն

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Նախագահն ընդգծել է, որ Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն և պայմանավորված են ինչպես պատմամշակութային ընդհանրություններով, այնպես էլ փոխադարձ տնտեսական շահերով, աշխարհաքաղաքական դիրքի առանձնահատկություններով, տարածաշրջանային մի շարք խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումներով:

Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման անցած երեք տարիներին հայ-իրանական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Նախագահը և ԻԻՀ դեսպանը կարևորել ու արժևորել են Հայաստանի և Իրանի միջև ձևավորված հարուստ օրակարգի շրջանակում շարունակաբար խորացող և ամենատարբեր ոլորտներ ներառող գործակցությունը՝ միաժամանակ ընդգծելով բարձր մակարդակի հաճախակի փոխայցելությունների և պարբերական խորհրդակցությունների անցկացման անհրաժեշտությունը:

Ռեիսին շնորհակալություն է հայտնել դիվանագիտական առաքելության իրականացման ամբողջ ընթացքում Հայաստանում իրեն ցուցաբերած աջակցության և համագործակցության պատրաստակամության համար՝ ընդգծելով, որ որտեղ էլ հետագայում շարունակի դիվանագիտական աշխատանքը, որքան հնարավոր է օգտակար կլինի բարեկամ Հայաստանին և հայ ժողովրդին, որի նկատմամբ հատուկ ջերմ վերաբերմունք ունի:

Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն հոկտեմբերի 5-ին հայտարարել է, որ Իրանն ու Հայաստանը մտադիր են ավելացնել գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալները:

Ինչպես հայտնել է Mehr գործակալությունը, Զանգանեն այս հայտարարությունն արել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զաքարյանի հետ հանդիպման ավարտին: Իր հերթին գազի արտահանման համար պատասխանատու իրանական NIGEC պետական ընկերության կառավարիչ տնօրեն Ալիռեզա Քերիմլին հայտարարել է, որ Իրան-Հայաստան գազամուղով կարելի է օրական 6 մլն խմ գազառաքել, սակայն այսօրվա դրությամբ առաքվում է միայն 1 մլն խմ: «Անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայության պատճառով Հայաստանն այսօր չի կարող լիովին օգտվել գազամուղի թողունակությունից», - ասել է Քերիմլին:

Իրանական գազն առավքում է Երևանի ՋԷԿ և վերամշակվում է էլեկտրաէներգիայի` 1 խմ գազի դիմաց 3 կՎտ հարաբերակցությամբ:

Հոկտեմբերի 4-ին Իրանի դեսպանին ընդունել է արտգործննախարար Էդվարդ Նալբանդյանը:

ԱԳ նախարարը նշել է, որ դեսպանի առաքելության ընթացքում ամենատարբեր ոլորտներում հայ-իրանական գործակցությունը շարունակել է խորանալ և ընդլայնվել:

Ռեիսինհամոզմունք է հայտնել, որ հայ-իրանական հարաբերություններն ապագայում նույնպես կշարունակեն վերելք ապրել։

Նալբանդյանը կարևորել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ որպես տարածաշրջանում կայունության և գործակցության ամրապնդմանն ուղղված կարևոր քայլ: ըստ նրա՝ դա հավելյալ խթան կհանդիսանա՝ Հայաստանի և բարեկամ Իրանի միջև առևտրատնտեսական գործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման համար:

Երևանն ու Թեհրանը մտադիր են մի շարք նախագծեր իրականացնել, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում: Նախագծերից մեկը Մեղրիի մոտ Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցումն է: 2007 թվականի մարտի 19-ին Հայաստանի և Իրանի կառավարությունները համաձայնագիր են կնքել Մեղրիում և Ղարաչիլարում ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ: Նախագծի շրջանակում նախատեսվում է սահմանային Արաքս գետի վրա կառուցել երկու ՀԷԿ:2012 թ. նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը 130 ՄՎտ հզորությամբ: Արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը կկազմի մոտ 800 մլն կՎտ ժամում տարեկան, նախագծի արժեքը մոտ 323 մլն դոլար է:Մեղրիի ՀԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիան կփոխանցվի Իրանին, իսկ 15 տարի անց ՀԷԿ անհատույց կանցնի հայկական կողմին:

Հայաստանի և Իրանի էներգահամակարգերը կապված են 220 կՎտ հզորությամբ երկու ԷՀԳ-ներով: Երրորդ ԷՀԳ կառուցման վերաբերյալ համաձայնագիրը կնքվել է դեռ 2004 թ., սակայն շինարարությունը ֆինանսավորման բացակայության պատճառով միշտ հետաձգվել է:Իրանից գազը առաքվում է Երևանի ՋԷԿ և վերամշակվում է էլեկտրաէներգիայի: Հայաստանը հատուցում է գազի դիամց էլեկտրաէներգիայով 3 կՎտ մեկ խմ դիմաց հաշվարկով: Ըստ Հուշանգ Ֆելլահաթիանի, առաջիկա 2-3 ամիսներին բոլոր խոչընդոտները պետք է վերացվեն, և կհայտնվի նոր ԷՀԳ կառուցման հնարավորություն, ինչը թույլ կտա ավելացնել իրանական գազի փոխանակման ծավալը Հայաստանից ստացվող էլեկտրաէներգիայի դիմաց:

Դեռևս 2013-ի դեկտեմբերին Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսիին, պատասխանելով Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հստակ ժամանակացույցի մասին հարցին, նշեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Իրանը իրազեկել է Հայաստանի իշխանություններին, որ պատրաստ է կառուցել ճանապարհի Ջուղա-Մեղրի իրանական հատվածը սեփական միջոցներով, երբ Հայաստանը միջոցներ գտնի իր հատվածը կառուցելու համար: «Եթե ներդնողներ լինեն և հնարավոր լինի կառուցել ճանապարհի հայաստանյան հատվածը, հետագայում Վրաստանի ու Ռուսաստանի հետ կապելու հեռանկարով, մենք պատրաստ ենք մեր բյուջեի միջոցներով կառուցել մեր հատվածը: Մենք նաև պատրաստ ենք մեր փորձը կիսել, քանի որ Իրանը ինժեներատեխնիկական մեծ հնարավորություններ ունի ու երկաթուղիների կառուցման մեծ փորձ»,-ասել էր դեսպանը:

Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի ու «վեցյակի» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) բանակցությունները շարունակվում են համապարփակ համաձայնության հասնելու համար: Ըստ 2014-ի պայմանավորվածության, ԱՄՆ ու Եվրամիության պատժամիջոցների թուլացման դիմաց Թեհրանը կդադարեցնի բարձր հարստացված ուրանի արտադրությունը, բացի այդ, նա պետք է կրճատի միջուկային վառելիքի իր պաշարները: 2014-ի նոյեմբերին Ժնևում Իրանի ու «վեցնյակի» երկրների բանակցություններում բեկում արձանագրվեց: Կողմերը «գործողությունների ծրագիր» ստորագրեցին, որը ենթադրում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացում: Ըստ ԶԼՄ-ների, խոսքն առաջին հերթին Իրանի $4,2 մլրդ արտասահմանյան ակտիվների ապասառեցման մասին է:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---