ՔԱԿ հետ բախումներում թուրք զինվոր է զոհվել, ևս 23-ը վիրավորվել է

ՔԱԿ հետ բախումներում թուրք զինվոր է զոհվել, ևս 23-ը վիրավորվել է

PanARMENIAN.Net - Թուրքական բանակի և Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) միջև բախումների արդյունքում հոկտեմբերի 5-ին սպանվել է 1 թուրք զինվոր, ևս 23-ը զոհվել է:

Ինչպես հայտնել է Hurriyet-ը, թուրքական բանակի սերժանտը զոհվել է քրդերի հետ բախումներում, որոնք չորս հողմակայան են պայթեցրել Հասանբեյլի գավառում:

23 զինվոր վիրավորվել է Դիարբեքիր գավառի Քոչակոյ շրջանում, հայտնում է Daily Sabah-ը: Զինվորները վիրավորվել են ռումբերի պայթյունի հետևանքով, որոնք տեղադրվել էին ճամփեզրին:

Իրավիճակի սրումից ի վեր թուրքական բանակն ու ոստիկանությունը 150-ից ավելի զոհ ու մի քանի հայրուր վիարվոր է տվել: ՔԱԿ կորուստների մասին հավաստի տվյալներ չկան` քրդերը հայտնում են տասնյակ սպանված մարտիկների և խաղաղ բնակիչների մասին, թուրքական պաշտոնական աղբյուրները` ՔԱԿ ավելի քան 2000 անդամի մահվան մասին:

ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

ՔԱԿ-ն անկախության համար պայքար է մղում ժամանակակից Թուրքիայի արևելքում 80-ականներից ի վեր: Պատերազմի ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել, թուրքական տնտեսությանը 1984 թ. ի վեր հասցված վնասը գնահատվում է 1 տրլն դոլար:Անկարայի և քրդերի միջև հրադադարի մասին հայտարարվեց 2012-ի մարտին: Կողմերը մտադիր էին լուծել քուրդ փոքրամասնության խնդիրները խաղաղ ճանապարհով:

Գործընթացը քիչ էր մնում ձախողվեր 2014-ին`ԻՊ կողմից քրդաբանկ Քոբանիի պաշարման ժամանակ: ՔԱԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ ազատազրկման է դատապարտված, հայտարարեց, որ եթե քաղաքը գրավեն իսլամիստները, հրադադարին վերջ կտրվի: Որոշ ժամանակ անց Թուրքիան թույլ տվեց քրդկան ուժերին Իրաքից անցնել Սիրիա իր տարածքով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---