ԵՏՄ-ն և Չիլին զարգացնում են գործակցությունը. Ուշադրության կենտրոնում առևտրի ազատականացումն է

ԵՏՄ-ն և Չիլին զարգացնում են գործակցությունը. Ուշադրության կենտրոնում առևտրի ազատականացումն է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ին Սանտյագոյում տեղի է ունեցել ԵՏՄ և Չիլիիի կառավարության միջև Գործակցության համատեղ հանձնաժողովի հիմնադիր նիստը: Հանդիպումների այս ձևաչափը նախատեսված է ԵՏՄ և Չիլիի Հանրապետության միջև փոխըմբռնման հուշագրով, որը ստորագրվել է 2015-ի հունիսի 19-ին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովշրջանակում: Այն կոչված է գործնական մեխանիզմ դառնալու կողմերի միջև կանոնավոր շփումների և արդյունավետ երկխոսության զարգացման համար:

Ինչպես հոկտեմբերի 5-ին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը, Հանձնաժողովը ներկայացնում էր Մակրոտնտեսության և ինտեգրման հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան: Չիլիիի պատվիրակությունը գլխավորում էր Չիլիի ԱԳՆ Միջազգային տնտեսական հարաբերությունների գլխավոր վարչության (DIRICON) ղեկավարի պաշտոնակատար Ուրիան:

Իր ներածական խոսքում պատվիրակությունների ղեկավարները բարձր են գնահատել գործակցության հնարովորությունները, որոնք բացվում են Համատեղ հանձնաժողովի ստեղծման շնորհիվ, ինչպես նաև քննարկել են ԵՏՄ անդամ պետություններում և Չիլիում ընթացիկ տնտեսական իրավիճակը:

Վալովայան նշել է, որ երրորդ երկրների հետ ԵՏՄ արտաքին առևտրի ծավալների նվազման ֆոնին ԵՏՄ անդամ երկրների ապրանքաշրջանառությունը Չիլիի հետ պահպանում է դրական դինամիկան: «2014-ի տվյալներով ապրանքաշրջանառության աճը կազմել է 19,2% (ԵՏՄ երկրների արտահանումն աճել է 24%-ով, ներկրումը`18,9%), իսկ 2015-ի 7 ամսվա արդյունքւմ աճը կազմել է 9,1% 2014-ի նույն շրջանի համեմատ (ԵՏՄ անդամ երկրներից արտահանումը 17,5% է, ներկրումը`8,3%)»,-հայտարարել է նա:

ԵՏՀ նախարարը մանրամասն ներկայացրել է ինտեգրման զարգացման ուղղություները ԵՏՄ շրջանակում, ինչպես նաև լրացուցիչ հնարավորությունները, որ բացվեցին Չիլիի համար ԵՏՄ-ին Հայաստանի և Ղրղզստանի անդամակցությունից հետո: Առաջին հերթին խոսքը շինարարության, էներգաարդյունավետ և էներգախնայող տեխնոլոգիաների զարգացման, ձկնորսության և գինեգործության մասին է:

Համատեղ հանձնաժողովի առաջին նիստում քննարկվեցին կողմերի առավել սերտ գործակցության հեռանկարները տեխնիկական կանոնակարգման, մաքսային օրենսդրության և այլ ոլորտներում:

Հոկտեմբերի 1-2-ին Չիլիի Հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում Վալովայան մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել Չիլիի էկոնոմիկայի նախարար Ֆիլիպե Սեսպեդեսի, ԱԳ փոխնարար Էդգարդո Ռիվերոսի, Չիլի-Ռուսաստան գործարար խորհրդի նախագահ Ֆելիպե Սանդովալի հետ:

Բանակցությունների ավարտին կողմերը նշեցին առավել սերտ և ուղիղ կապերի հաստատման անհրաժեշտությունը, որի ուղղությամբ կարևոր քայլ կլինի Չիլիի պատվիրակության այցը ԵՏՄ երկրներ 2016-ի սկզբին:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

2015-ի օգոստոսին միությանը միացավ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---