Հայաստանն ու Ղրղզստանը տնտեսական աճով գերազանցում են ԵՏՄ մյուս անդամներին

Հայաստանն ու Ղրղզստանը տնտեսական աճով գերազանցում են ԵՏՄ մյուս անդամներին

PanARMENIAN.Net - 2015-ի օգոստոսին սպառողական գները Հայաստանում 2014-ի օգոստոսի համեմատ աճել են 3,6%-ով, որը նվազագույն ցուցանիշն է ԵՏՄ անդամ երկրներում: Այս մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքում:

Ապրանքների և ծառայությունների սպառողական գները 2015-ի օգոստոսին ընհանուր առմամբ ԵՏՄ-ում 2014-ի օգոստոսի համեմատ աճել են 13,9%-ով:

«2015-ի օգոստոսին ընդհանուր առմամբ ԵՏՄ-ում ապրանքների և ծառայությունների սպառողական գները բարձր են եղել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշներից»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ ԵՏՀ տվյալների, հաշվետու շրջանում Հայաստանից բացի գնաճը չափավոր է եղել նաև Ղազախստանում և Ղրղզստանում: Գնաճը Ղազախստանում օգոստոսին կազմել է 3,8%, իսկ Ղրղզստանում` 5,8%, հայտնում է ԱՌԿԱ-ն:

Սպառողական գները Բելառուսում աճել են 11,8%-ով, իսկ Ռուսաստանում` 15,8%-ով:

Հայաստանն ու Ղրղզստանը 2015-ի առաջին կիսամյակում տնտեսական աճով գերազանցել են ԵՏՄ անդամ մյուս երկրներին, ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Ըստ ԵՏՀ տվյալների, 2015-ի հունվար-հունիսին Հայաստանում ՀՆԱ ծավալը կազմել է $4 171 մլն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 4%-ով։

ԵՏՄ երկրներից տնտեսության ամենամեծ աճը գրանցվել է Ղրղզստանում ` 7,3%, Ղազախստանի տնտեսությունը հաշվետու ժամանակահատվածում աճել է 1,7%-ով:

Ռուսաստանի և Բելառուսի տնտեսությունները բացասական դինամիկա ունեն։ 2015-ի առաջին կիսամյակում Ռուսաստանի տնտեսությունը նվազել է 3,5%-ով, իսկ Բելառուսի տնտեսությունը` 3,3%-ով:

ԵՏՄ անդամ երկրների ՀՆԱ ծավալը 2015-ի հունվար–հունիսին կազմել է $722,1 մլրդ` 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ մշտական գներում նվազելով 2,7%-ով (2014-ի հունվար-հունիսին 2013-ի հունվար-հունիսի համեմատ աճել է 0,9%):

Ըստ ԵԱԶԲ կանխատեսումների, 2015-ի տվյալներով Հայաստանի տնտեսության մեջ կանխատեսվում է 2–2,5% աճ, Ղրղզստանում`1,8% աճ, Բելառուսում սպասվում է 3,5–4,5% անկում, Ղազախստանում մինչև 0.5-1% աճ, Ռուսաստանում 3-4% անկում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---