Գլոբբինգ-ը ՀՀ-ում գնումներ կատարելու նոր ձևաչափ է մեկնարկում

Գլոբբինգ-ը ՀՀ-ում գնումներ կատարելու նոր ձևաչափ է մեկնարկում

PanARMENIAN.Net - Գրեթե մեկ տարի է, ինչ ամերիկյան Գլոբբինգ ընկերությունը մուտք է գործել Հայաստան: Սա միջազգային նախագիծ է, որի նպատակն է մշակել ու կիրառել գործիքներ ու մեխանիզմներ, որոնք մարդկանց թույլ կտան գնումներ կատարել աշխարհի ցանկացած երկրից՝ անկախ բնակության վայրից, համակարգչային ու լեզվական հմտություններից կամ այլ սահմանափակումներից:

Այժմ ընկերությունը ներկայացնում է այդ ծրագրի առաջին արդյունքը, որը հասանելի կլինի հոկտեմբերի 15-ին: Globbing.com-ը թույլ կտա գնորդներին ձեռք բերել ապրանքներ աշխարհի ցանկացած խանութից, որն այնուհետև հնարավոր կլինի ստանալ Հայաստանում:

Ծառայությունները, որոնք առաջարկվելու են հանրությանը հետևյալն են՝ «Գտիր և համեմատիր», «Ստացիր հասցե» և «Ջի-շոփ»: Նրանցից յուրաքանչյուրը աշխատում է հետևյալ կերպով.

Գտիր և hամեմատիր․տե՛ս տարբեր մատակարարների առաջարկները մեկ էջի վրա, համեմատի՛ր գներն ու գտի՛ր լավագույն առաջարկը:

Ստացիր հասցե․սեփական անվճար հասցեներն ԱՄՆ-ում և Եվրոպայում, գնումներ կատարի՛ր լավագույն առցանց խանութներից, օգտագործի՛ր քո նոր հասցեն որպես առաքման հասցե և ստացիր գնումը Հայաստանում:

Ջի-Շոփ․ Առցանց գնումներ ցանցից դուրս Մաշտոցի 43 հասցեում: Այցելիր G-Shop և կատարիր գնում աշխարհի ցանկացած առցանց խանութից, ստացիր գնումդ Հայաստանում:

Ընկերությունը դեռևս հասանելի կդարձնի իր ծառայությունների միայն մի մասը, այնուհետև հաջորդաբար կթողարկի նոր գործիքներ` ուղղված հեշտացնելու և գնորդի համար կիրառելի դարձնելու միջազգային առցանց առևտուրը:

Ամիսների ընթացքում Գլոբբինգի միջազգային թիմը հսկայական աշխատանք է կատարել տեղական ու նմանատիպ շուկաների ուսումնասիրության, գործիքների և լուծումների մշակման, ինչպես նաև իր հայաստանյան թիմի ձևավորման ուղղությամբ: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նախագծի ծրագրային հիմքին: Մշակվել և ներդրվել են գնումներ կատարելու նորարարական տեխնոլոգիաներ ու ծրագրեր, որոնք կհաղորդեն մարդկանց գնումներ կատարելու լիովին նոր զգացողություններ, կնպաստեն ապահով ու անխափան գործարքների և գործընթացների իրականացմանը:

Այս պահին ընկերությունը գրասենյակներ ունի Սիլիկոնյան հովտում ու Հայաստանում, ինչպես նաև՝ պահեստներ ԱՄՆ-ի Դելավեր նահանգում, Մոսկվայում ու Պրահայում: Հայաստանյան գրասենյակի բացմանը հաջորդելու է ընկերության մուտքը մի շարք այլ երկրներ:

Ընկերությունը մինչև հոկտեմբերի 15-ը կայքում գրանցվող հայաստանյան գնորդների հաշվին որպես նվեր կփոխանցի 10-ական դոլար:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---